Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Մայիսի 16-ին և 17-ին ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց-ում կայացավ «Koreez-Telcell-PhysMath» համահանրապետական մաթեմատիկական մրցույթի կիսաեզրափակիչ փուլը։

Այս տարվա մրցույթն աչքի ընկավ աննախադեպ մասշտաբով՝ ընդգրկելով ավելի քան 15,000 աշակերտ՝ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի բոլոր 10 մարզերից։

Առաջին երկու առցանց փուլերի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ անցավ շուրջ 800 լավագույն աշակերտ։ Իր ինտենսիվությամբ առանձնացած կիսաեզրափակիչ փուլն անցկացվեց առկա ձևաչափով՝ Ա․ Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում։

Մրցակցություն, որը տևեց երկու օր

Կիսաեզրափակիչ փուլն անցկացվեց մայիսի 16-ին և 17-ին՝ առավոտյան 10:30-ից մինչև 18:00-ն։ Այդ ընթացքում տարբեր տարիքային խմբերի աշակերտները հերթափոխով մասնակցեցին իրենց դասարանների համար նախատեսված մրցույթին։

Յուրաքանչյուր մասնակից ուներ 90 րոպե՝ իր գիտելիքները, տրամաբանական մտածողությունն ու բարդ, բայց հետաքրքիր խնդիրներ լուծելու ունակությունները ցուցադրելու համար։

Մասնակիցները պայքարում էին մայիսի 30-ին կայանալիք եզրափակիչ փուլ անցնելու համար, որտեղ յուրաքանչյուր տարիքային խմբից ընտրվելու է միայն 10 լավագույն աշակերտ։

Կրթական շարժում, որը միավորում է ամբողջ Հայաստանը

Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյան-ը նշում է, որ այս տարվա արդյունքներն արդեն խոսում են նախաձեռնության ազդեցության մասին։

«Ավելի քան 15,000 մասնակից ունենալը նշանակում է, որ մենք ոչ միայն մրցույթ ենք կազմակերպում, այլ ձևավորում ենք իրական կրթական շարժում։ Այս երեխաներն այսօր պարզապես խնդիրներ չեն լուծում, նրանք ձևավորում են իրենց մտածողությունը և հավատը սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ»։

Ռազմավարական գործընկերություն հանուն ապագայի

Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյան-ը ընդգծում է, որ նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են երկրի զարգացման համար։

«Մաթեմատիկան տեխնոլոգիական աշխարհի հիմքն է։ Մենք կարևորում ենք այնպիսի ծրագրերը, որոնք զարգացնում են վերլուծական մտածողությունը և պատրաստում ապագա մասնագետների։ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը հենց այն հարթակն է, որտեղ ձևավորվում են վաղվա տեխնոլոգիական առաջնորդները»։

Տաղանդների բացահայտում՝ ամենավաղ տարիքից

Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Արման Սարգսյան-ը, իր հերթին, նշում է, որ մրցույթը հնարավորություն է տալիս բացահայտելու ամենատաղանդավոր աշակերտներին ամբողջ երկրից։

«Այսպիսի մրցույթները մեզ հնարավորություն են տալիս տեսնելու այն աշակերտներին, որոնք ունեն խորքային մաթեմատիկական մտածողություն։ Մենք համոզված ենք, որ նրանցից շատերը ապագայում կդառնան գիտության և տեխնոլոգիայի ոլորտների առաջատարներ»։

Կազմակերպիչների համոզմամբ՝ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը ոչ միայն գնահատում է աշակերտների գիտելիքները, այլև ձևավորում է նոր, ժամանակակից մտածողություն, որտեղ մաթեմատիկան դառնում է ապագայի հաջողության լեզու։

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 30-ին, որի արդյունքում հայտնի կդառնան այս տարվա հաղթողները։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։