Յուրա Մովսիսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գովեստի խոսքեր է ասել Ռուսաստանի փոխչեմպիոն դարձած «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի հասցեին։

«Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողն է։ Շատ բազմակողմանի ֆուտբոլիստ և հիանալի մարդ է։ Ես շատ հպարտ եմ նրանով և ուրախ եմ տեսնել, թե ինչի է նա հասնում։ Նա արժանի է այն ամենին, ինչ ստանում է, և նույնիսկ ավելին։

Սպերցյանն ունի բոլոր որակները եվրոպական թոփ ակումբում խաղալու համար։ Նա բավականաչափ խելացի և ուժեղ խաղացող է՝ աշխարհի ցանկացած լիգայում և ցանկացած ակումբում խաղալու համար»,- Metaratings-ի հետ հարցազրույցում նշել է Յուրա Մովսիսյանը, որը 2011-2012թթ․ խաղացել է «Կրասնոդարում»։

Ռուսաստանի ավարտված առաջնությունում Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 30 հանդիպում, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։