Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավը ստացել է ագրեսիվ երանգ, ինչը նպատակ ունի ապակայունացնել մթնոլորտը և հույզերի ու էմոցիաների սրմամբ ազդել ընտրողների վրա։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ մեկնաբանելով նախընտրական շրջանում տեղի ունեցած միջադեպերը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած ենթադրաբար սպանության սպառնալիքները։

«Ես, անկեղծ ասած, այս ամենը կապում եմ նախընտրական մթնոլորտն ապակայունացնելու ձգտումների հետ, որի շահագրգիռ կողմում տեսնում եմ կոնկրետ այն ընդդիմադիր ուժերին, ովքեր հավակնում են Ազգային ժողովում, եթե ոչ մեծամասնություն, ապա գոնե ինչ-որ շոշափելի ընդդիմություն կազմելուն», – ասաց Թադևոսյանը։

Նրաա կարծիքով՝ այս միջադեպերը, հատկապես դիմակավորված անձանց կողմից սպառնալիքների տեսանյութը, կարող են լինել արտաքին ուժերի, մասնավորապես Ռուսաստանի կողմից կազմակերպված հիբրիդային պատերազմի մաս։

«Այսօրվա այս բոլոր դեպքերը հենց այդ Արցախցի-Հայաստանցի հակադրությունը սրելուն են ուղղված։ Մենք տեսնում ենք, որ այստեղ օգտագործվում են մի դեպքում ինչ-որ դիմակավորված մարդիկ, որոնք մենք չգիտենք՝ իսկապես արցախցի են, թե չէ, բայց այդ բարբառն է օգտագործվում և խոսքից նման տպավորություն են առաջացնում մարդկանց մոտ, լսարանի մոտ»,- նշեց մարդաբանը՝ հավելելով, որ այս ամենը նպատակ ունի խթանել հասարակության բաժանումը։

Միևնույն ժամանակ, Թադևոսյանը քննադատում է նաև իշխանության արձագանքը՝ նշելով, որ վարչապետի կոշտ բառապաշարը նպաստում է բռնության նորմալիզացմանը հասարակության մեջ։

«Այսօրվա իր այդ հունից դուրս գալը, ես կարող եմ կապել հենց առաջին դեպքի հետ՝ այդ դիմակավորված անձանց, որոնք որ, ըստ էության, ահաբեկչության և մարդասպանության, ինչպես ես հասկանում եմ, բաներ էին ասում, սպանելուն ուղղված կոնկրետ ինչ-որ խոսույթ էր դա։ Սա միգուցե դարձել է այդ հունից հանելու հիմնական բանը, բայց էլի եմ ասում, ես չեմ արդարացնում, իհարկե, այդ հունից գալը», – ասաց նա՝ ընդգծելով, որ իշխանության ներկայացուցիչները պետք է օրինակելի լինեն և զերծ մնան նման դրսևորումներից։

Թադևոսյանը կոչ է անում հասարակությանը զգոն լինել և չտրվել սադրանքներին՝ պահպանելով սթափ դատողություն և դիմակայունություն հիբրիդային հարձակումների նկատմամբ։

«Ես կոչ եմ անում այն քաղաքական ուժերին, ովքեր այդ պատերազմի դերակատարները չեն, իրենք նույնպես աշխատեն հասարակության դիմակայունությունը բարձրացնելու վրա։ Այն իմաստով, որ չկիրառեն այն բառապաշարը, չվերցնեն այն խոսույթները, որոնք որ կիրառվում են իրենց դեմ, և շարունակեն պահպանել քաղաքակիրթ, այսպես ասած, և ամենակարևորը՝ դրական մթնոլորտ ձևավորող խոսույթներ, որպեսզի մեր հասարակությունը նույնպես կարողանա ինքը, նախ, չտրվի էմոցիաներին, որովհետև հասկանո՞ւմ եք, երբ որ մարդիկ տրվում են մասսայականորեն էմոցիաներին, վախը սկսում է այդ ժամանակ աշխատել, որովհետև գիտակցությունը սկսում է աստիճանաբար երկրորդ պլան գնալ», – ամփոփեց Աղասի Թադևոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան