Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական ուղերձում հայտարարել, որ ամերիկյան զորքերը շուտով «կավարտեն անելիքը Իրանի պատերազմում», քանի որ «հիմնական ռազմավարական նպատակները մոտ են իրականացմանը», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք պատրաստվում ենք նրանց (Իրանին) չափազանց ուժեղ հարվածներ հասցնելու առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք  պատրաստվում ենք նրանց վերադարձնել  քարե դար, որտեղ նրանց տեղն է», – ասել է  Թրամփը։ Նա նաև սպառնացել է, որ եթե Իրանը հրաժարվի ընդունել Վաշինգտոնի պայմաններով գործարքը, ԱՄՆ-ն «շատ ուժեղ հարված կհասցնի նրանց բոլոր էլեկտրակայաններին, հավանաբար, միաժամանակ»։

Բացի այդ՝ ԱՄՆ նախագահը կրկին կոչ է արել այն երկրներին, որոնք կախված են Իրանի կողմից փակված Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումներից, ինքնուրույն ազատել այն։

«Աշխարհի երկրները, որոնք նավթ են ստանում Հորմուզի նեղուցով, պետք է հոգ տանեն այս անցուղու մասին։ Նրանք պետք է գնահատեն այն։ Նրանք պետք է գրավեն այն և խնամեն այն։ Նրանց մոտ հեշտությամբ կստացվի։ Գնացե՛ք նեղուց և պարզապես վերցրեք այն։ Պաշտպանե՛ք այն։ Օգտագործե՛ք այն ձեզ համար»,- ասել է  Թրամփը՝ նշելով, որ Միացյալ Նահանգներն այս երթուղու կարիքը չունի։

ԱՄՆ նախագահի 20 րոպեանոց ելույթը հեռարձակվել է Associated Press-ի կողմից: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել ներկա գտնվել Թրամփի ելույթին: Սպիտակ տունը իր կայքում հրապարակել է նրա ելույթի տեսանյութը, ապա հեռացրել այն՝ առանց մեկնաբանելու հեռացման պատճառները:

«Նրանց մոտ ռեժիմը փոխելը իմ ծրագրերի մեջ չէր մտնում։ Իմ նպատակը մեկն էր՝ կանխել նրանց միջուկային զենք մշակելը, և այդ նպատակին հասել ենք։  Մենք ավարտում ենք աշխատանքը, և կարծում եմ, որ դա կտևի, գուցե, երկու շաբաթ, գուցե, մի քանի օր ավելի։ Բայց մենք ուզում ենք ոչնչացնել նրանց ունեցած ամեն ինչ», – Թրամփի խոսքերը մեջբերել է CNN-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի