«Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է 1828թ-ից գործող հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ

Լուրեր

26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
Բոլորը

«Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը։ Այս մասին  ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Խնդիրն այն է, որ այդ ստորագրություններն ավելի խորը գործընթացներ են առաջացրել։ Դրանք խախտել են տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից, երբ ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը»,- ասել է նա։

Օվերչուկը նշում է, որ «այդ ժամանակ Էրիվանի և Նախիջևանի խանությունների հողերը զիջվեցին Ռուսական կայսրությանը, և սահմանը հաստատվեց աշխարհագրական սահմանի՝ Արաքս գետի երկայնքով։ Այդ ժամանակվանից ի վեր սա ընդհանուր առմամբ խաղաղ սահման է, որը երաշխավորված է երկու մեծ հարևանների միջև կնքված համաձայնագրերով» ։

Նա հայտարարել է, թե Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբում թույլ էր  տալիս հավասարակշռված քննարկել բոլոր ներկա երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը։ «Ադրբեջանը կառուցողական էր տրամադրված, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն արդեն բանակցություններ էր վարում ԵՏՄ-ի հետ փոխադարձ շուկաների բացման վերաբերյալ, չէր զգում այն սպառնալիքները, որոնք ներկայացնում էր Արաքսի հյուսիսային ափ ամերիկյան հրավերը», – ասել է նա։

«Այժմ Հայաստանը հայտարարել է, որ այս նախագիծը կիրականացվի առանց Ռուսաստանի, Թուրքիան արդեն սկսել է միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման վրա, և Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարները դարձել են պակաս ակնհայտ։ Այս ամենը ճնշում է գործադրում Հայաստանի վրա», – նշել է Օվերչուկը ու ասել, թե «Ռուսաստանին երկաթուղու ապաշրջափակման բանակցություններին չներառելը մեծ սխալ էր»։

Նրա բնութագրմամբ՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջանցք Հայաստանի միջով՝ Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութեր արտահանելու և Իրանը վերահսկելու համար։

«Վաշինգտոնի համար «Թրամփի երթուղին» միջազգային տրանսպորտային միջանցք է, որը ապահովում է Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութերի արտահանումը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Իրանի հյուսիսային սահմանի վերահսկողությունը», – նշել է Օվերչուկը։

«Այս ճանապարհի հետ կապված են բազմաթիվ շահեր։ Բոլորն այն տարբեր անուններով են անվանում Բաքվի տեսանկյունից «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է երկրի երկու մասերի միջև կապը վերականգնելու, Թուրքիայի հետ ուղիղ կապ բացելու և Ադրբեջանը որպես եվրասիական տրանսպորտային և լոգիստիկ խաչմերուկ զարգացնելու համար», – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Ըստ նրա՝«Թրամփի ուղու» երկարաժամկետ հեռանկարներն անորոշ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի