Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում․ Պուտինը՝ ՀՀ-ԵՄ մերձեցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
Բոլորը

«Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում  Հայաստանի ներքաղաքական զարգացումներին նախընտրական քարոզարշավի ընթացքում, բայց հույս ունի, որ դրանք չեն խանգարի երկու երկրների միջև հարաբերություններին»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում, և շուտով ընտրություններ են։ Գլխավորն այն է, որ այս ներքաղաքական գործընթացները, և դրանք միշտ սրվում են ցանկացած ընտրարշավի ժամանակ, որպեսզի այս սրացումները, վստահ եմ, որ նույն բանն է տեղի ունենում նաև Հայաստանում, ինչպես Ռուսաստանում և այլ երկրներում, ոչ մի կերպ չվնասեն մեր հարաբերություններին», – ասել է ՌԴ նախագահը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների զարգացմանը, սակայն Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հարցը։ Մենք բացարձակ հանգիստ ենք այս հարցում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից։ Բայց սա պետք է ակնհայտ լինի, պետք է անկեղծորեն, անմիջապես ասվի, այսպես ասած՝ Եվրամիության և ԵՏՄ-ի հետ մաքսային միության մեջ լինելը անհնար է։ Դա պարզապես անհնար է , ըստ սահմանման։ Եվ սա նույնիսկ քաղաքական հարց չէ, այլ զուտ տնտեսական», – նշել է Պուտինը։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի