Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանի գնահատմամբ՝ Հայաստանում տիրող ատելության մթնոլորտը և ներքին պառակտվածությունը կարող են կործանարար հետևանքներ ունենալ, քանի որ հենց ատելությունն է ծնում պատերազմներ, իսկ ինքնամաքրման և սեփական մեղքի գիտակցման բացակայությունը հանգեցնում է ողբերգությունների կրկնությանը։ Factor TV-ի հետ զրույցում նա նշեց, որ նախքան հարևանների հետ խաղաղություն փնտրելը, հայ հասարակությունը պետք է խաղաղվի ներսից։

Անդրադառնալով նախընտրական թեժացող մթնոլորտին, որն ուղեկցվում է ագրեսիվ դրսևորումներով, Ռուբեն Բաբայանը նշեց. «Չար գործողությունները սկզբից ծնվում են մտքում և հետո նոր իրագործվում։ Ամեն ինչի հիմքը որոշակի մթնոլորտն է»։

Նրա խոսքով, ատելության քարոզը, որն այսօր դրսևորվում է որպես ուժի ցուցադրում, իրականում թուլության նշան է։ Ռեժիսորը կարծում է, որ ատելությունից հրաժարվելը դեպի սեր տանող առաջին քայլն է։ «Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում սերը բոլորի հանդեպ, բայց ես չունեմ ատելություն ոչ մեկի հանդեպ։ Եվ կարծում եմ՝ դեպի սեր հասնելու առաջին քայլը ատելության բացառումն է»։

Բաբայանը համոզված է, որ հասարակական մերժումն ավելի զորեղ է, քան քրեական օրենսգիրքը։ Եթե հանրությունը չմերժի ատելությունը, միշտ հնարավոր կլինի շրջանցել օրենքը։

«Ես իմ մեղքը շատ մեծ եմ տեսնում այս ամբողջ ողբերգական պատմության մեջ, որը կատարվեց մեր երկրի հետ այս 30 տարվա ընթացքում, և վերջին տարիների, և 20 թվականի պատերազմում… Ես տեսնում էի բանակի վիճակը։ Այդ բանակը ի վիճակի չէր դիմադրել այն բանակին, որը ստեղծվում էր հակառակ կողմում։ Ես պետք է խոսեի դրա մասին։ Ես մեղավոր եմ։ Շատ մեղավոր եմ»։

Նա նշեց, որ հասարակությունը հաճախ սեփական մեղքը տեղափոխում է ուրիշի դաշտ՝ արդարանալով «չգիտեինք» արտահայտությամբ։ «Մենք չգիտեինք… իմանայինք, հետաքրքրվեինք, դնեինք, համեմատեինք»։ 

Ռեժիսորի խոսքով՝ անհնար է հասնել արտաքին խաղաղության՝ առանց ներքին հաշտության։ «Երբ մենք խոսում ենք մեր հարաբերությունների,  լեզու գտնելու մասին հարևանների հետ, ընդհանրապես տարբեր երկրների հետ, մենք առաջին հերթին պետք է խաղաղվենք ներսից։ Մենք առաջին հերթին պետք է կարողանանք իրար հետ համագործակցել, իրար հետ կամուրջներ կառուցել։ Որովհետև եթե մենք ներսից խաղաղ չենք, շատ դժվար է այդ խաղաղությունը պահանջել նաև դրսի կողմերի հետ»։

Ըստ նրա՝ մարդը մարդ է դառնում, երբ զգում է ուրիշի ցավը, սակայն հայ հասարակությունն այդ ցավը չի զգում։ «Մենք ուրիշի ցավը չենք զգում։ Մեզ հետաքրքրում է միայն մեր ցավը։ Մենք շատ էգոցենտրիկ ենք»։

Ռուբեն Բաբայանը զուգահեռներ անցկացրեց Գերմանիայի պատմության հետ՝ շեշտելով, որ պարտված երկրները, որոնք ընտրեցին ոչ թե ռևանշի, այլ խաղաղության ճանապարհը, այսօր ամենազարգացածներից են։ «Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան եկավ ռևանշի՝ Հիտլերը եկավ, խոստանալով հզոր, ուժեղ առաջնորդ լինի… ինչին բերեց՝ երկրորդ համաշխարհային պատերազմի և ավելի մեծ կորուստների։ Գերմանիան փորձե՞ց էլի գնալ այդ ճանապարհով, թե՞ ընտրեց ուրիշ ճանապարհ։ Ընտրեց ուրիշ ճանապարհ, խաղաղության ճանապարհը ընտրեց»։

Ռեժիսորը զգուշացրեց, որ ողբերգությունից հետո իմաստություն ձեռք չբերելը և մեղավորներին դրսում փնտրելը պատրաստում է հող հաջորդ ողբերգության համար։ «Եթե ողբերգությունից հետո մարդիկ դառնում են ավելի իմաստուն և սկսում են ման գալ ողբերգության արմատները, պատճառները… Եթե դա տեղի չի ունենում, և պարզապես հայացքդ ուղղում ես մեկ ուրիշի վրա՝ որպես մեղավորի, դա նշանակում է, որ այն կարևոր ձեռքբերումը, որ դու կարող էիր ստանալ ողբերգությունից հետո՝ իմաստությունը, դու դա ձեռք չես բերել, և դրանով իսկ դու պատրաստվում ես հետևյալ ողբերգությանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան