Զելենսկին արդեն այսօր պետք է Դոնբասից զորքերի դուրսբերման վերաբերյալ որոշում կայացնի. Պեսկովը՝ Մոսկվայի պահանջի մասին

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն այսօր պետք է որոշում կայացնի Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Ինչ վերաբերում է երկու ամսվան, ապա խոսքը երկու ամսվա մասին չէ։ Զելենսկին արդեն այսօր պետք է որոշում կայացնի, որ ուկրաինական զորքերը լքեն Դոնբասը և դուրս գան Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահմաններից»,- ասել է նա՝ մեկնաբանելով Զելենսկիի հայտարարությունը, որ Ուկրաինան պետք է երկու ամսվա ընթացքում դուրս բերի իր զորքերը Դոնբասից։

Պեսկովն ընդծել է՝ Զելենսկիի նման որոշումը կարող է փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր և, ամենակարևորը, «թույլ տալ ավարտել այս պատերազմի թեժ փուլը»։

Պատասխանելով Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև իրավիճակի կարգավորման համար եռակողմ բանակցությունների դադարի վերաբերյալ հարցին՝ Պեսկովը նշել  է, որ դա պայմանավորված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով։

«Դադարը պայմանավորված է նրանով, որ ամերիկացի բանակցողները ներկայում զբաղված են այլ գործերով, մտահոգված են Մերձավոր Արևելքի իրավիճակին վերաբերող հարցերով, և ակնհայտ պատճառներով նրանք այժմ չեն կարող ակտիվորեն մասնակցել ուկրաինական հարցերի շուրջ եռակողմ բանակցությունների գործընթացին»,- ասել է նա։

Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը բանակցությունների շրջանակում պահանջում է, որ Ուկրաինան երկու ամսվա ընթացքում դուրս բերի իր զորքերը Դոնեցկի մարզից՝ սպառնալով, որ հակառակ դեպքում պահանջները կփոխվեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի