100 հազար եվրո․ Եվրոպական միությունն օգնության ձեռք է մեկնում Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին

Լուրեր

27.06.2024 | 22:55
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հայտարարել է 18 ամսվա ընթացքում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին
27.06.2024 | 22:41
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Բեռլինում քննարկել են ՀՀ-ի տնտեսական դիվերսիֆիկացիայի և դիմակայունության ամրապնդման հարցերը
27.06.2024 | 22:22
Շախմատի Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն
27.06.2024 | 22:14
Ավանում տուգանվել են բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող մի շարք քաղաքացիներ
27.06.2024 | 22:00
Ադրբեջանն ամեն անգամ Հայաստանին նոր պահանջներ է ներկայացնելու, այդ պատճառով խաղաղության պայմանագիր չի լինի․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2024 | 21:50
Ռիսկի՞ դիմել, թե՞ բավարարվել ունեցածով․ խնդրահարույց որոշում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2024 | 21:35
Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի պատգամավորը՝ հայաստանցի խորհրդարանականներին
27.06.2024 | 21:14
Հրդեհ Հացիկ գյուղում. այրվել է անասնակեր
27.06.2024 | 21:00
Շահրամանյանը ԼՂ-ն լուծարելուց հետո Սարգիս Գալստանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ․ ինչո՞ւ, թող ասի․ Թաթուլ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2024 | 20:51
Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվեց Հայաստանին
27.06.2024 | 20:37
Սկեսուրը հարսին նկարել է ուտելու ժամանակ, ուղարկել իր դուստրերին
27.06.2024 | 20:25
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը՝ ՀՀ-ի դեմ Walnort Finance Limited-ի կողմից ներկայացված իրավական վեճի մասին
27.06.2024 | 20:15
Վաղ է պնդել, որ Բագրատ Սրբազանի շարժումը ձախողվել է․ նա ազգային մարդ է, որը 2020 թ-ից էր խոսում այս մասին․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2024 | 20:10
Նարեկ Նալբանդյանն ամբողջությամբ վճարել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի գումարը
27.06.2024 | 19:57
Տալլինում Արարատ Միրզոյանը ծաղիկներ է զետեղել Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ
Բոլորը

Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում  մայիսին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հատկացնում է 100 հազար եվրո մարդասիրական օգնություն․ տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից։

ԵՄ ֆինանսավորումը հատկացվում է օժանդակելու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը խիստ անհրաժեշտ, այդ թվում՝ դրամական օգնություն և առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում։

Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու ընդհանուր առմամբ 5060 ուղիղ շահառուների, այդ թվում՝  2,500 անհատների, ովքեր կստանան դրամական օգնություն՝ լուծելու իրենց ամենահրատապ կարիքները և 2,760 անհատների, ովքեր կստանան աջակցություն կացարանի տրամադրման, ինչպես նաև ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով: Աջակցությունն ուղղված է այն տնային տնտեսություններին, որոնց տները, ցանքատարածությունները, անասունները և պարենային պաշարներն ավերվել են հեղեղումների հետևանքով։

ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետների արձագանքման Արտակարգ հիմնադրամին ԵՄ կողմից հատկացվող ընդհանուր ներդրման։

2024 թվականի մայիսի 26-ին Հայաստանի ամբողջ տարածքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղում  գրանցված տեղումների քանակը հասել է 100 մմ-ի, որի հետևանքով առաջացել է Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի անսպասելի վարարում՝ վատթարացնելով հեղեղումների հետևանքները Լոռու և Տավուշի մարզերում։

Նախապատմություն

Եվրամիությունը և նրա անդամ երկրները աշխարհում մարդասիրական օգնություն տրամադրող առաջատար դոնորներն են: Օգնության աջակցությունը եվրոպական համերաշխության արտահայտությունն է ամբողջ աշխարհի կարիքի մեջ գտնվող մարդկանց: Այն նպատակ ունի փրկել կյանքեր, կանխել և մեղմել մարդկային տառապանքը և պաշտպանել բնական աղետներից և տեխնածին ճգնաժամերից տուժած բնակչության ամբողջականությունն ու մարդկային արժանապատվությունը:

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) միջոցով Եվրոպական միությունն ամեն տարի օգնում է հակամարտությունների և աղետների միլիոնավոր զոհերի: Ունենալով գլխավոր գրասենյակ Բրյուսելում և դաշտային գրասենյակների գլոբալ ցանցով, Եվրոպական միությունը օգնություն է տրամադրում առավել խոցելի մարդկանց՝ հումանիտար կարիքները հոգալու նպատակով։

Եվրոպական միությունը ստորագրել է 8 միլիոն եվրոյի մարդասիրական աջակցության պատվիրակման համաձայնագիրը Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հետ՝ աջակցելու Ֆեդերացիայի աղետների արձագանքման արտակարգ իրավիճակների հիմնադրամին (DREF): Հիմնադրամի միջոցները հիմնականում հատկացվում են՝ արձագանքելու «փոքր մասշտաբի» աղետներին, որոնք չեն առաջացնում պաշտոնական միջազգային բողոքարկում:

Աղետների արձագանքման արտակարգ իրավիճակների հիմնադրամը ստեղծվել է 1979 թվականին և աջակցվում է դոնորների ներդրումներով: Ամեն անգամ, երբ Ազգային Կարմիր Խաչը կամ Կարմիր մահիկի ընկերությունը կարիք ունեն անհապաղ ֆինանսական աջակցության՝ աղետին արձագանքելու համար, այն կարող է միջոցներ խնդրել DREF Հիմնադրամից։ Փոքր մասշտաբի աղետների դեպքում ԿԽՄԿ-ն դրամաշնորհներ է հատկացնում Հիմնադրամից, որոնք այնուհետև կարող են համալրվել դոնորների կողմից: ԿԽՄԿ-ի և ECHO-ի միջև պատվիրակման համաձայնագիրը վերջինիս հնարավորություն է տալիս մինչև 8 միլիոն եվրո ընդհանուր գումարով համալրել DREF հիմնադրամի համաձայնեցված գործողությունների համար (որը համապատասխանում է իր մարդասիրական մանդատի շրջանակներում)։