Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հայտարարել է 18 ամսվա ընթացքում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ երկրի քաղաքացիների գրեթե կեսը պահանջում է արտահերթ ընտրություններ։ Նա կանխատեսում է, որ այդ ընտրությունները կարող են տեղի ունենալ առաջիկա 18 ամիսների ընթացքում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Վերջին անգամ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացվել են 2023 թվականի մայիսին, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնավարման ևս մեկ ժամկետ ապահովեց։ Հաջորդ ընտրությունները, ըստ ժամանակացույցի, նախատեսվում են 2028 թվականին։

Մարտին կայացած ՏԻՄ ընտրություններում CHP-ն 47 տարվա մեջ առաջին անգամ հաղթանակ է տարել՝ ապահովելով ձայների 37,7 տոկոսը, մինչդեռ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, 22 տարվա մեջ առաջին անգամ, հայտնվել է երկրորդ տեղում՝ հավաքելով ընդամենը 35,4 տոկոս ձայն։

Արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները հայտնվել են երկրի օրակարգում մարտի 31-ի ընտրություններում ԱԶԿ-ի պարտությունից հետո, թեև հիմնական ընդդիմադիր CHP-ն արտահերթ ընտրությունների կոչ չի արել։ Օզելը մինչ այժմ հրաժարվել է նման կոչերից: Նա նշել է, որ CHP-ն արտահերթ ընտրությունների կոչ չի անի տեղական ընտրությունների արդյունքների հիման վրա, սակայն ընդգծել է, որ արտահերթ ընտրությունների ժողովրդի պահանջը որոշիչ գործոն է։

Օզելը մեջբերել է վերջին հարցումները, որոնք ցույց են տալիս, որ CHP-ն ամեն ամիս ընդլայնում է իր առաջատար դիրքը՝ պահպանելով այն որպես երկրի առաջին կուսակցություն: Օզելը լրագրողների հետ զրույցում ասել է, թե կանխատեսում է, որ թուրքերը կրկին կգնան ընտրությունների մեկուկես տարի հետո՝ երկու համընդհանուր ընտրությունների միջև ընկած հինգ տարվա կեսին:

«Այս պայմաններում մենք պետք է տեսնենք՝ արդյո՞ք հանրությունը ցանկանում է արտահերթ ընտրություններ։ Ամեն ամիս այդ պահանջարկը մի փոքր ավելանում է։ Հասարակության գրեթե կեսն այժմ պահանջում է արտահերթ ընտրություններ։ Քանի դեռ արտահերթ ընտրությունների պահանջը մեծանում է, մենք կշարունակենք դրան նպաստել»,- ասել է նա։

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաև նշել է, որ առանց իշխող կուսակցության աջակցության՝ տեխնիկապես հնարավոր չէ արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ վաղաժամկետ քվեարկության գնալու համար անհրաժեշտ է 600 պատգամավորներից 360-ի ձայները, իսկ ընդդիմությունն այդքան ձայն խորհրդարանում չունի։

Ըստ ընդդիմության ղեկավարի՝ եթե տնտեսությունը մնա ներկայիս վատ վիճակում՝ 75 տոկոսից ավելի գնաճով, մարդիկ, ամենայն հավանականությամբ, կպահանջեն արտահերթ ընտրություններ և կքվեարկեն ԱԶԿ-ի պաշտոնանկության համար։

Հավելենք, որ հունիսի սկզբին Էրդողանը 18 տարի անց այցելել էր գլխավոր ընդդիմադիր Ժողովրդհանրապետական կուսակցության՝ CHP-ի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել էր Օզգյուր Օզելը։ Էրդողանն ու Օզելը լուսանկարվել էին մամուլի ներկայացուցիչների համար, այնուհետև տեղի է ունեցել կողմերի հանդիպումը։ Էրդողանը վերջին անգամ այցելել էր CHP-ի այն ժամանակվա նախագահ Դենիզ Բայկալին 18 տարի առաջ՝ վարչապետի պաշտոնում։ Նա մասնակցել էր կուսակցության գլխավոր շտաբի նոր շենքի բացման համար։ Մինչ այդ, մայիսի 2-ին էլ Էրդողանն ԱԶԿ-ի կենտրոնակայանում էր ընդունել CHP-ի նախագահ Օզգյուր Օզելին։

Էմմա Չոբանյան