Ռիսկի՞ դիմել, թե՞ բավարարվել ունեցածով․ խնդրահարույց որոշում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Այսուհետ, եթե հաշմանդամություն ունեցող անձը դիմի պետությանը հերթական աջակցության համար, ապա ստիպված կլինի նորից անցնել գնահատման համակարգով։ Նման որոշում է ընդունել Կառավարությունը։ Որոշումը, ըստ մասնագետների, մեծ ռիսկեր է պարունակում։

Եթե հաշմանդամություն ունեցող անձը դիմի սոցիալական ծառայության կամ աջակցող սարքեր ստանալու համար, նրան կառաջարկվի նորից անցնել հաշմանդամության սահմանման գործընթացով, եթե, իհարկե, չունենա ծառայությունների անհատական ծրագիր:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանն այսօր ունի հաշմանդամության խոր կարգ, որը համարժեք է նախկին 1-ին կարգին։ Եթե առաջիկայում Ալավերդյանը, օրինակ, նոր սայլակ ստանալու համար դիմի, ապա պետք է նորից հետազոտություն անցնի։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ նշելով, որ այն պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը, սակայն, շեշտում է՝ որոշումը չի լուծի դրանք։

Նախարարության կողմից ներկայացված նախագծով առաջարկվել էր վերանայել օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը, անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետների ցանկը՝ ֆունկցիոնալության գնահատման ընթացքում ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով։

«Ունիսոն»-ի ղեկավարը, սակայն, ընդգծում ՝ փոփոխությունը չպետք է հետադարձ ուժ ունենա։ Ալավերդյանը մտավախություն ունի, որ նոր փոփոխությունն անգամ կարող է իր և հաշմանդամության խոր կարգ ունեցող մյուս անձանց վրա ազդել։ Ստացվում է, որ Կառավարությունն ասում է՝ բավարարվում եք ունեցածով կամ ձեզ անհրաժեշտ սարքերի ու ծառայությունների համար ռիսկի գնում:

Հատկանշական է, որ խոցելի խմբի մասին գրված նախագիծը չի քննարկվել շահարգրգիռ կողմերի հետ, այն միայն հանրային քննարկման է դրվել e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ավելին, նախագծի մասին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից ներկայացված երկու առաջարկներն այդպես էլ չեն ընդունվել։ Ուշագրավ է, որ այն կարծիքի չի ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան