Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը՝ ՀՀ-ի դեմ Walnort Finance Limited-ի կողմից ներկայացված իրավական վեճի մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն անդրադարձել է ՀՀ-ի դեմ Walnort Finance Limited-ի կողմից ներկայացված իրավական վեճին։

«Ի պատասխան վերջին օրերին ԶԼՄ-ներում շրջանառվող Walnort Finance Limited-ի կողմից ներկայացված իրավական վեճի վերաբերյալ տեղեկությունների՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը տեղեկացնում է, որ նշված ընկերության կողմից 2023թ․ հոկտեմբերի 16-ին ստացվել է իրավական վեճի մասին ծանուցում, իսկ ս․թ․ հունիսի 3-ին՝ վեճն արբիտրաժի միջոցով լուծելու վերաբերյալ ծանուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ներքո: Արբիտրաժային ծանուցմամբ ներկայացված ենթադրյալ խախտումները, պահանջը և դրա չափը հիմնավորող բոլոր փաստարկներն ու ապացույցները պետք է սահմանված կարգով քննվեն արբիտրաժային վարույթի շրջանակներում։
Ավելին Հայաստանի Հանրապետությունը դեռ պետք է ներկայացնի իրավական դիրքորոշում ի պատասխան ներկայացված պահանջերի:

Նման արբիտրաժային վարույթներ առաջին անգամ չեն ընթանում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ, և Գրասենյակը շարունակում է ապահովել Հայաստանի Հանրապետության պատշաճ պաշտպանությունը նմանատիպ գործընթացներում այդ թվում միջազգային իրավախորհրդատուների ներգրավմամբ:

Ըստ այդմ, հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին՝ հաշվի առնելով, որ այլ աղբյուրներից հաճախ ներկայացվում է արբիտրաժային վարույթին չվերաբերող, չճշտված, վիճելի և միակողմանի տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։