Վաղ է պնդել, որ Բագրատ Սրբազանի շարժումը ձախողվել է․ նա ազգային մարդ է, որը 2020 թ-ից էր խոսում այս մասին․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Փողոցային պայքարի օրերին ընդդիմությունը պարբերաբար ժամկետներ էր հնչեցնում՝ 1 ժամ 15 րոպե, 7-ից 10 օր, հետո՝ 96 ժամ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, սակայն այդպես էլ չկարողացան հեռացնել Փաշինյանին, և հիմա շարժման անդամները մեկնել են մարզեր։ Ընդդիմությունն ասում է, որ եթե Փաշինյանը մնա իշխանության, Հայաստանը կկործանվի։ Բայց լսելով այս լոզունգը՝ մարդիկ չեն գալիս հանրահավաքներին այնպիսի ծավալներով, որ հնարավոր լինի Փաշինյանին հեռացնել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք, թե ո՞րն է այսպիսի զարգացման պատճառը։ Ինչո՞ւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժումը չհասավ իր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց։ Շարժմանը, հակաիշխանական ակցիաներին ակտիվ մասնակցում էր նաև ՀՅԴ-ն։

«Չէի շտապի հոռետեսական եզրակացություն անել, թե ընդդիմադիր շարժումը տապալվեց։ Ես չգիտեմ մի ուժ, որը հաջողություն ունենա մի քանի ամսում, Նիկոլ Փաշինյանը քանի՞ անգամ է ձախողվել։ Եթե այսինչ օրը՝ այսինչ ժամին Փաշինյանը հրաժարական չտվեց, չի նշանակում, որ ընդդիմադիր շարժումը ձախողվել է։ Եթե մեզ չեն դիտարկում որպես փրկիչ Փաշինյանից, այլ փրկիչներ պիտի ի հայտ գան, փրկիչը պիտի ծնվի, այն չեն վաճառում, որ գնես։ Կազմակերպված ուժը մենք ենք։ Շուտ է պնդել, որ Բագրատ Սրբազանի շարժումը ձախողվել է«»

Խաչատրյանը  համաձայն չէ այն դիտարկման հետ, որ գուցե՝ մարդկանց հետ է պահել «նախկինների վերադարձի» գործոնը․ «Ովքե՞ր են նախկինները, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երբեք չեն ասել, որ իրենք են շարժման հետևում կանգնած»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան