Խաչատրյանների նորակառույց հյուրանոցը կալանքի տակ է․ հարկադրված վաճառքի սցենարը չի բացառվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փողերի լվացման, պետբյուջեի միջոցները վատնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող, ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքով անցնող ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող բիզնեսն ընդլայնվում է․ «Գալաքսի» ընկերությունների խումբը մի քանի օր առաջ համալրվեց Երևանի կենտրոնում բացված Courtyard by Marriott Yerevan հյուրանոցով։

Ընտանիքի գրեթե ամբողջ կազմով մեղադրյալի աթոռին հայտնված Խաչատրյաններից և նրանց փոխկապակցված 20-ից ավելի անձանցից Հայաստանի Գլխավոր դատախազությունը բռնագանձման ենթակա է համարում 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևանում:

Գլխավոր դատախազությունից Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Խաչատրյանների ընտանիքից բռնագանձման ենթակա դրամական պահանջի կատարումն ապահովելու նպատակով՝ արգելանք է կիրառված Տերյան 5 հասցեում գտնվող գույքի նկատմամբ: Ստացվում է, որ 22 հարկից բաղկացած շենքը չկա ապօրինի ծագում ունեցող և բռնագանձման ենթակա գույքերի ցանկում։ Իսկ ի՞նչ է ենթադրում արգելանքի կիրառումը։

Խաչատրյաններից, բացի անշարժ գույքերը, բռնագանձման է ենթակա 14 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 33 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 40 միլիարդ դրամ։ Թվարկվածը բռնագանձնելու անհնարինության դեպքում կալանքի տակ գտնվող գույքը կարող է վաճառվել և փոխանցվել պետությանը։

Նորակառույց հյուրանոցը բաղկացած է 22 հարկից։ 11 հարկերի շինթույլտվությունը Խաչատրյանները ստացել են դեռևս ՀՀԿ-ականների իշխանության օրոք, իսկ մյուս 11-ը՝ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղող Փաշինյանի։ Որպեսզի Խաչատրյաններն այսպիսի էլիտար շենք ունենան Երևանի կենտրոնում, մայրաքաղաքը զրկվեց պատմամշակութային հուշարձան համարվող Աֆրիկյանների շենքից։ Բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պայքարելով շինության պահպանման համար, սակայն որոշումը կայացվեց հօգուտ Խաչատրյանների։

Փողերի լվացման, կաշառակերության և այլ կոռուպցիոն գործարքներում մեղադրվող Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին ինչպես է հաջողվում կարողությունը մեծացնել։ Փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ ոչ միայն Խաչատրյաններն, այլ նաև նախկին իշխանության այլ ազդեցիկ դեմքեր շարունակում են հարստանալ, քանի որ Փաշինյանի կառավարությունն անգործության է մատնել կոռուպցիայի դեմ պայքարը։

Նախկին նախարարի որդիներից մեղադրյալ Արտյոմ Խաչատրյանը դատարանում Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել էր, որ հսկայական կարողությունն արդար աշխատանքով են վաստակել։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, որի կառավարման վեց տարիների ընթացքում դեռ չի հաջողվել Խաչատրյաններից անգամ մեկ լումա բռնագանձել, 2020 թվականին խոսնակի միջոցով հայտարարում էր, թե Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Փաշինյանի դիրքորոշումն այդ շրջանում այն էր, որ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը:

Ու մինչ Նիկոլ Փաշինյանը հայր և որդիներ Խաչատրյաններին համարում է մաֆիոզ համակարգի գործադրմամբ անօրինական հարստացածներ, նրա նշանակած նախարարները մեղադրյալ Խաչատրյանների կազմակերպած միջոցառումների ընթացքում առաջին շարքերում են։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում վերջերս նշանակված Գևորգ Պապոյանը մասնակցել էր «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ, փողերի լվացման մեջ մեղադրվող Արտյոմ Խաչատրյանի կազմակերպած գործարարների հավաքին։ Ուշագրավ է, որ Պապոյանի մասնակցության փաստը, ըստ էության, փորձ էր արվել թաքցնել։ Ընկերության տարածած հաղորդագրությունում նախարարի մասին հիշատակում չկա, Պապոյանը չի երևում նաև հաղորդագրությանը կից լուսանկարներում, սակայն համացանցում տարածվել է մեկ այլ լուսանկար, որում Գևորգ Պապոյանն ու Արտյոմ Խաչատրյանը ողջունում են միմյանց։

Փաշինյանի կաբինետից մեկ այլ նախարար՝ ԲՏԱ ոլորտը համակարգող Մխիթար Հայրապետյանը, կաշկանդված չէ, Փաշինյանի բնութագրմամբ՝ կոռուպցիոն, մաֆիոզ համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։ Նա պաշտոնում նշանակվելուց կարճ ժամանակ անց մասնակցեց և նոր հաջողություններ մաղթեց «Յուքոմ» ընկերության կազմակերպած միջոցառմանը, որի բաժնեմասերի՝ Խաչատրյաններին պատկանող մասը ենթակա է բռնագանձման։ Ապրիլի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսում Մխիթար Հայրապետյանն ամեն կերպ խուսափեց կիսել քաղաքական ղեկավարի՝ Խաչատրյաններին տրված գնահատականը, նաև փորձեց հիմնավորել իր՝ այնտեղ ներկա գտնվելը։

Փաստաբան Նորայր Նորիկյանն ահազանգում է իշխող ուժի և ենթադրյալ կոռուպցիոներների պայմանավորվածությունների մասին, ինչն էլ, ըստ Նորիկյանի, հիմք է հանդիսանում, որ նրանք չկանգնեն իրական արդարադատության առաջ։

Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առաջ էր կառավարության նիստում դժգոհել, որ թալանվածը վերադարձնելու առումով քաղաքացիների սպասելիքները չեն արդարացվել։ Փաշինյանը, ըստ էության, իր խոստումների չկատարումը ներկայացնում է որպես այլ պաշտոնյաների թերացում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան