Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել. «Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցվել են ֆուտբոլային խաղերի, ընդհանրապես, սպորտի հետ անհամատեղելի իրադարձություններ՝ անկարգություններ, որոնք հղի են հայկական ֆուտբոլի համար ամենալուրջ հետևանքներով:Հանդիպումներին ներկա տասնյակ քաղաքացիներ՝ մեծամասամբ դեռահասներ, մուտք են գործել խաղադաշտ, տրիբունաներում պարբերաբար արձանագրվել են ծեծկռտուքի դեպքեր, իրականացվել են …

