Սամվել Մայրապետյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին. երաշխավորություն է տվել մտավորականների ևս մի մեծ խումբ

Լուրեր

11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
Բոլորը

Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:

Մայրապետյանի համար երաշխավորություն է տվել մտավորականների ևս մի մեծ խումբ, այդ թվում ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հայտնի գործարարներ և լրագրողներ, պրոդյուսերներ, ստեղծագործական միավորումների ղեկավարներ: Վերջիններն իրենց գրավոր պարտավորությունն են ներկայացրել առ այն, որ իրենց խոսքով և մուծվող գումարով երաշխավորում են Սամվել Մայրապետյանի պատշաճ վարքագիծը՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալը և այլ դատաիրավական պարտականություններ կատարելը:

Փաստաբան Բատիկյանի միջնորդության մեջ նաև ասվում է, որ նմանատիպ անձնական երաշխավորություն են ստանձնել նաև մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին հասցեագրված բաց նամակով:

Հիշյալ նամակով վստահություն վայելող բազմաթիվ անձինք իրենց մտահոգությունն են հայտնել առանց բավարար հիմքերի և առողջական լուրջ խնդիրներ ունեցող Սամվել Մայրապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ:

Հաշվի առնելով միջնորդության մեջ ներկայացված հանգամանքները փաստաբան Բատիկյանը ՀՀ Գլխավոր դատախազին խնդրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով փոխել Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը՝ անձնական երաշխավորությամբ:

Սամվել Մայրապետյանի փաստաբանի միջնորդությունը ՀՀ Գլխավոր դատախազություն մուտքագրվել է այսօր և ՀՀ Քրեական դատավարության օրենգրքի 199-րդ հոդվածի համաձայն պետք է քննվի 5-օրյա ժամկետում, այսինքն մինչև 2018 թվականի նոյեմբերի  21-ը ՀՀ գլխավոր դատախազը պետք է բավարարի կամ մերժի Կարեն Բատիկյանի միջնորդությունը: