Ֆինանսական անհամաձայնություններ ԿԳՄՍՆ-ի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև. ինչու են ուշանում աշխատավարձերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.03.2026 | 23:17
Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են
26.03.2026 | 23:03
Սպիտակ տանը միջոցառմանը Մելանյա Թրամփը ներկայացել է անակնկալ հյուրի՝ հումանոիդ ռոբոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 22:50
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.03.2026 | 22:39
Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համակարգված Իրաքից դուրս է բերել իր զորքերը
26.03.2026 | 22:21
Քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
26.03.2026 | 22:09
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
26.03.2026 | 22:03
Արցախի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել․ վիրավոր կա
26.03.2026 | 21:51
Իրանն ամրապնդում է Խարգ կղզու պաշտպանությունը՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունից մտահոգության ֆոնին. CNN
26.03.2026 | 21:41
Առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց
26.03.2026 | 21:30
Ամերիկացիներն ինձ ասում էին՝ եթե ռուսները չկարողանան պաշտպանել արցախահայերին, ավելի լավ չէ՞ նրանց Հայաստան բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 21:20
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրում հայհոյելու համար․ ինչ է պատմում ԱԺ նախագահը միջադեպից
26.03.2026 | 21:19
Թրամփը բացահայտել է Իրանի «իրական նվերը» ԱՄՆ-ին
26.03.2026 | 21:02
Վարժական հավաքի պահեստազորայիններիի վնասվածքի դեպքով կա ձերբակալված. ՔԿ
26.03.2026 | 21:00
Փաշինյանի և Քոչարյանի բանավեճը «էշի պես զռալու» մասին՝ քաղաքական մտքի բացակայության արդյունք է․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 20:54
Ո՞վ է պատասխանատու «Կանազ»-ի հրդեհի համար․ օրակարգային, բայց այդպես էլ չսկսված հիմնանորոգումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծված ֆինանսական լարվածությունը, որը հանգեցրել է մարտ ամսվա կանխավճարների ուշացման, դարձել է կրթահամալիրի և ԿԳՄՍ նախարարության միջև իրավական ու ֆինանսական վեճի առարկա:

«Ես այդպիսի ամիս, տարի չեմ հիշում, որ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատավարձի վճարման ուշացում լինի: Մեր պատմությունը այդպիսի բան չի հիշում»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանը։ Բլեյանը նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ աշխատանքային պայմանագրով նախատեսված վճարումները չեն կատարվում ժամանակին։ «Անկախ նրանից, թե ով է եղել կրթահամալիրի տնօրենը, ուսուցչի, մանկավարժական աշխատողի աշխատավարձը համարվել է անձեռնմխելի բան»։

Նրա խոսքով՝ կրթահամալիրը մինչև 2024 թվականը պետական բյուջեի ֆինանսավորումը ստացել է հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված կարգով:

«Մենք չենք խոսում ընդհանրապես ավելի գումարի, մենք խոսում ենք կրթահամալիրին, նրա կազմում գործող ուսումնական հաստատություններին և հանրակրթական 6 դպրոցներին, քոլեջին պետական կառավարման լիազոր մարմնի, կառավարության սահմանած կարգով գործող պետական դրամական միջոցների հատկացման մասին, այսինքն՝ հասանելիքի մասին, այն, ինչ որ հասնում է, դրանից ոչ մի դրամ ավելի»,- շեշտեց Բլեյանը:

Ըստ Աշոտ Բլեյանի՝ նախարարությունը ֆինանսավորման հաշվարկի հիմքում դրել է 140,000 դրամ դրույքաչափը, մինչդեռ կրթահամալիրը դեռևս 2020 թվականից ուսուցիչներին վճարում է նվազագույնը 160,000 դրամ։

«Մեզ անհասկանալի է և ոչ հիմնավորված ենք համարում ԿԳՄՍՆ ֆինանսավորման հաշվարկի համար հիմք ընդունված 140,000 դրամ դրույքաչափը: Այդ տարբերությունը, եթե նայեք՝ ամսական 20,000 դրամ, բազմապատկում ենք տարով և դրույքների քանակով, բավականին մեծ գումար է կազմում: Մենք խոսում ենք կառավարության սահմանած կարգով պետական դրամական միջոցների հատկացման մասին, այսինքն՝ հասանելիքի մասին, դրանից ոչ մի դրամ ավելի»։

Նրա խոսքով՝ կրթահամալիրի կայքում կազմակերպության աշխատակցի կողմից վրիպակ է եղել և 140 հազար դրամ նշվել է ուսուցչի աշխատավարձի դիմաց, սակայն, ըստ կրթահամալիրի հիմնադիր նախագահի՝ այն արագ շտկվել է, սակայն նախարարությունը նախորդ տարի և այս տարի վճարել է այդ հաշվարկով։

Բլեյանը նշում է, որ նախարարությունը փորձում է կրթահամալիրի կազմում գործող 6 դպրոցներն ու քոլեջը դիտարկել որպես մեկ միասնական հաստատություն։ Այսօր նախարարությունից ստացվել է առաջարկ 5 ամսվա ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ, սակայն որոշակի պայմաններով:

«Այստեղ մեզ վրա դնում է պարտավորություններ, որոնք մերը չեն: Նորից կասկածի տակ է առնվում մեր ուսումնական հաստատությունների գոյությունը: Դա աննորմալ բան է, երբ տեղեկատվական միասնական համակարգում գրանցված են նրանք, երբ դրանք գործում են ամեն օր իրենց սովորողով ու ուսուցչով: Ասում է՝ հունվարից մինչև մայիս ներառյալ, հինգ ամիս հաշվով ուրեմն սուբսիդիայի պայմանագրով ոչ թե տարվա գումար տալ, այլ հինգ ամսվա գումար տալ, որպեսզի կրթահամալիրը այս իր բնականոն վիճակը վերականգնի։ Ու ասում է՝ պայմանով, որ դուք երկու ամսվա ընթացքում կհաշվառեք դրանք իրավաբանական անձանց ռեգիստրով… Ոնց որ երեխան ապրում է, կա, ու մեկ էլ երեխայի լինելը կասկածի տակ դնես»,- ասում է Բլեյանը։

Ի պատասխան լրագրողի հարցին՝ արդյո՞ք կրթահամալիրը փակման վտանգի առաջ է, Աշոտ Բլեյանը վստահեցրեց, որ հաստատությունը գտնվում է իր ծաղկման շրջանում և որևէ մեկը չի կարող այն փակել:

«Կրթահամալիրը իր զարգացման 40 տարվա գոյության լավագույն մարզավիճակում է: Դրա մասին, այդ փակելու մասին մոռացեք: Այդ, կներեք, ով է բացել, որ ինքն էլ փակի: Մենք պիտի խոսենք նրա ազդեցության մեծացման մասին հանրակրթության համակարգում: Իմ ուժերի ծաղկման շրջանում, այս բեղուն շրջանում, ինչո՞ւ մենք պիտի ընկնենք դատական քաշքշուկի մեջ: Բա այդ դեպքում ինչի՞ համար է լիազոր մարմինը»։
Բլեյանը շեշտեց, որ կրթահամալիրը շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ ծնողների և ուսուցիչների համախմբվածության շնորհիվ, սակայն պետությունը պետք է կատարի իր պարտավորությունները:

«Թիվ մեկ պատասխանատուն ԿԳՄՍ նախարարությունն է, և ինքը օր առաջ պիտի այս բնականոն գործունեությունը վերականգնի: Գործողությունների կիզակետում ինքը պետք է լինի: Երաշխիքը ուղղված է գործող երեխային և գործող ուսուցչին, որովհետև տուժողը նրանք են և հասարակությունը»։

Բլեյանի խոսքով՝ Կրթահամալիրի կառավարման խորհուրդը իր լիազորությունների շրջանակում 2026 թվականի ծախսերի նախահաշիվը հաստատել է մարտի 10-ին և ներկայացրել լիազոր պետական մարմնին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
«Ցավոք սրտի, այսօրվա դրությամբ մենք այդ նախահաշիվը չենք կարողանում գործադրման մեջ դնել, որովհետև միասնական գանձապետական կարգի համաձայն՝ այն պետք է հաստատվի լիազոր մարմնի կողմից և ներբեռնվի համակարգ»,- ընդգծեց նա:

Factor TV-ին թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ ԿԳՄՍՆ։ Նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով՝ ֆինանսավորման ուշացումը պայմանավորված է կրթահամալիրի կողմից պայմանագիրը չստորագրելու հանգամանքով։

Ըստ նախարարության ներկայացուցչի՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հանրապետության բոլոր դպրոցներն անցել են ֆինանսավորման նոր մոդելի՝ դասարանների թվով պայմանավորված։ Նոր կարգով սահմանվել է ուսուցչի նվազագույն դրույքաչափ՝ 119,800 դրամ, սակայն, Սարգսյանի խոսքով, այն դպրոցների համար, որտեղ 2021թ․ դրությամբ գործել է ավելի բարձր շեմ, պահպանվել է այդ բարձր դրույքաչափը։
Սարգսյանը նշում է՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարագայում այդ շեմը կազմել է 140,000 դրամ, այնինչ կրթահամալիրը պնդում է, որ իրենց մոտ դրույքաչափը պետք է լինի 160,000 դրամ։

«Ես չեմ կարծում, որ վրիպակի հիման վրա հաստատությունը երեք տարի շարունակ պայմանագիր է կնքել կամ տարիֆիկացիոն ցանկեր հաստատել։ Բացի այդ, կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների համար կրթահամալիրն արդեն իսկ ստորագրել է պայմանագիր՝ հենց 140,000 դրամ դրույքաչափով»։

Ըստ նախարարության՝ քանի դեռ կրթահամալիրը չի ստորագրել ներկայացված պայմանագիրը, պետությունը չի կարողանում փոխանցել գումարները, ինչն էլ խոչընդոտում է ուսուցիչների վարձատրությանը։

Անդրադառնալով կրթահամալիրի այն դիտարկմանը, թե կառավարությունն իրենց դիտարկում է որպես մեկ կառույց, այնինչ իրենք ունեն քոլեջ և 6 դպրոց, Սարգսյանը մատնանշեց իրավական ձևակերպումները։

««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում ֆիքսված է որպես մեկ կազմակերպություն, որպես մեկ կառույց: Եվ այդ մեկ կառույցը, որ ունի կանոնադրություն, այդ մեկ կառույցի տնօրենի հետ կապված են որոշակի գործընթացներն իրականացվում: Ինչպես նշվեց ասուլիսի ժամանակ, այդ բոլոր դպրոցները ստեղծվել են դեռևս խորհրդային տարիներին՝ 89 թվականին եթե չեմ սխալվում, և դրա հետ կապված միակ բանը, որ պետք էր անել որևէ փուլում և հիմա էլ, այդ դպրոցները որպես մասնաճյուղեր կամ ինչ իրավական կարգավիճակ որ պատկերացնում են, պետռեգիստրում հաշվառելն է, որը հնարավորություն կտա դրանք դիտարկել որպես առանձին կազմակերպություններ և դրա վերաբերյալ անել համապատասխան ֆինանսավորում: Այս բոլոր հարցերի շուրջ բոլոր տարիներին իրենց հետ խոսել ենք, մեկնաբանել կարգավորումները։ Եվ հիմա էլ մենք ունենք հաշվարկ և պայմանավորվածություն, որ հենց իրենք իրենց մասնաճյուղերը հաշվառեն համապատասխանաբար, այսինքն՝ իրավական հիմքերն ապահովեն, այդ ֆինանսավորումը վերահաշվարկ կկատարվի առանձին դպրոցներից»,- ընդգծեց վարչության պետը:

Կրթահամալիրից էլ նշում են, ԿԳՄՍՆ ներկայացված նախահաշիվը չհաստատելու պայմաններում խախտվել են աշխատողների աշխատանքային իրավունքները։ Արձագանք ստանալու ակնկալիքով՝ վերջին օրերին կազմակերպությունը նամակով դիմել է ԿԳՄՍՆ նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահին, աշխատանքային հանդիպում է ունեցել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան