G7-ի դաշնակիցներն այս շաբաթ Ֆրանսիայում կայանալիք հանդիպումներում կքննարկեն Իրանի հարցը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

G7-ի երկրների արտաքին գործերի նախարարներն այս շաբաթ հանդիպում են Ֆրանսիայում՝ Իրանի և Ուկրաինայի պատերազմների, տնտեսական անորոշության և ԱՄՆ-ի ավելի ու ավելի անկանխատեսելի արտաքին քաղաքականության շուրջ աճող անհանգստության ֆոնին, գրում է France 24-ը։

Փարիզի մերձակայքում գտնվող Վո-դը-Սերնեի աբբայությունում հավաքվելու են յոթ առաջատար երկրների արտաքին գործերի նախարարները։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որն Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր առաջին արտասահմանյան ուղևորությունն է կատարում, կմիանա Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Միացյալ Թագավորության բարձրաստիճան դիվանագետներին, բայց միայն երկրորդ օրը։ Վաշինգտոնի գործընկերների համար գերակա խնդիր կլինի ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումը։

Պաշտոնյաները նշել են, որ դաշնակիցները հույս ունեն ավելի մեծ պարզություն ստանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների և այն մասին՝ արդյո՞ք գոյություն ունի որևէ նշանակալի դիվանագիտական ​​​​միջոց հակամարտությունը դադարեցնելու համար։

Բանակցությունները կկենտրոնանան նաև Հորմուզի նեղուցի վրա, որը Իրանը փաստացի փակել է՝ կտրելով համաշխարհային նավթի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի