Ստամբուլում թուրքական նավթային լցանավն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Լուրեր

26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ստամբուլում թուրքական ընկերությանը պատկանող նավթատար լցանավը հարձակման է ենթարկվել Բոսֆորից շուրջ 14 մղոն հեռավորության վրա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Pergamon Shipping-ին պատկանող Altura նավթատարը մեկնել էր Ռուսաստանից և, ըստ տեղեկությունների, հարձակման է ենթարկվել ինչպես անօդաչու թռչող սարքի, այնպես էլ անօդաչու մակերևութային տրանսպորտային միջոցի կողմից։

Թուրքական Pergamon Denizcilik Isletmeleri A.S. ընկերությանը պատկանող Altura լցանավը մեկնել է Սև ծովի հյուսիսարևելյան ափին գտնվող Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստային քաղաքից: Ըստ որոշ տեղեկությունների՝ 140,000 տոննա նավթ տեղափոխող լցանավը, ենթադրաբար, հարձակման է ենթարկվել կեսգիշերն անց՝ Բոսֆորից մոտ 14 մղոն հեռավորության վրա:

Նավը, որը Եվրամիության պատժամիջոցների տակ է և MarineTraffic-ի կողմից դասակարգվում է որպես «ստվերային նավատորմի» մաս, վնասվել է վերին հատվածում և շարժիչային խցիկում: Այն աղետի ազդանշան է տվել, օգնության է հասել մոտակա «Էրդեք» նավը։ Ռադիոկապի համաձայն՝ շարժիչի սենյակը ջուր է լցվել, սակայն տուժածներ չկան։

Նախկինում նավը շահագործվել է Besiktas Maritime նավատորմում՝ Besiktas Dardanelles անվամբ։ Ավելի ուշ՝ 2024 թվականի մայիսին, նավը ձեռք է բերվել Պանամայում գործող Kayseri Shipping ընկերության կողմից և միացվել է նրա նավատորմին Kayseri անվամբ։ 2025 թվականի նոյեմբերին նավը գնվել է Ստամբուլում գործող Pergamon Maritime-ի  կողմից և վերանվանվել Altura։

163,750 տոննա տարողությամբ լցանավը հետագայում ենթարկվել է եվրոպական հաջորդական պատժամիջոցների։ Այն ցանկում ավելացվել է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, որին հաջորդել են Շվեյցարիան և Ուկրաինան 2025 թվականի դեկտեմբերի 13-ին, իսկ Միացյալ Թագավորությունը՝ 2026 թվականի փետրվարի 24-ին։

Պատժամիջոցների մասին հայտարարությունները նաև ցույց են տվել, որ Kayseri Shipping-ի հիմնադիր Հեկտոր Վարելա Դե Լեոնը ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ավելացվել է 2025 թվականի հուլիսին, մինչդեռ ընկերությունը, ըստ տեղեկությունների, պատկանում է Մոհամմադ Հոսեյն Շամխանիին՝ Իսրայելի կողմից 2026 թվականի փետրվարին սպանված Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի որդուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի