Վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները «երաշխավորացավ» են կպել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միզրոյանն անդրադարձել է ընդդիմադիր ուժերի կողմից խաղաղության երաշխավորների անհրաժեշտության վերաբերյալ պնդումներին։

«Այս վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել։ Դրանից երևի երկու շաբաթ առաջ և էդպես մի երկու, երեք, չորս տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում, չէ՞։ Հիմա էլ ունեն նարատիվներ, այդ թվում երևի և Ղարաբաղ հետ բերելու և այլնի մասին, որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը։ Հիմա նոր բան են սկսել ասել, տենց նրբերանգ է մտել այս վերջին օրերին, նոր բան են մտածել՝ խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված։ Հնարավորություն ենք ունեցել ասելու, որ երաշխավորներն առհասարակ, եկեք խոստովանենք, հետապնդում են իրենց շահը։ Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում երաշխավորություն անում, և նաև իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում»,- ասաց նախարարը։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ կան տասնյակներով երաշխավորված, ստորագրված և կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ։

«Ընդ որում, խախտվել են երբեմն երաշխավորների կողմից, ինչը, իր հերթին, նորից ապացուցում է, որ երաշխավորներն էդտեղ սիրուն աչքերի համար չի, որ գնում են, այլ հետապնդում են իրենց սեփական շահերը»,- ասաց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։