Կարո Փայլանը մեջլիսում կրկին բարձրացրել է Վանում հայկական գերեզմանոցը պղծելու հարցը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ, Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում (մեջլիսում) ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանում հայկական գերեզմանատան պղծմանը. փոխանցում է ermenihaber-ը:

Մեջլիսում տեղի ունեցած պլանավորման և բյուջեի քննարկումների ժամանակ ելույթ ունեցած հայ պատգամավորը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանը այդպես էլ չի ապամոնտաժվել՝ չնայած ժամանակին զբոսաշրջության և մշակույթի նախարարը հրահանգել էր ապամոնտաժել այն:

Փայլանը մասնավորապես ասել է. «Մշակույթի նախարարին ասացի, որ Վանի Արտամետում դրախտային մի վայր կա, այնտեղ հայկական գերեզմանոցի վրա զուգարան են կառուցել: Ասացի, որ դա անխղճություն է: Նուման Քուրթուլմուշը (մշակույթի նախկին նախարար-խմբ.) իսկույն հրահանգեց, որ քանդեն, սակայն պետական կառավարիչը (Արտամետի քաղաքապետարանում պետության կողմից նշանակված հոգաբարձու-խմբ.) ասաց՝ չի քանդվելու այդ զուգարանը: Սա խի՞ղճ է, սա՞ է արդարությունը, սա՞ է իրավունքը: Ոչ մի խիղճ չի կարող սա ընդունել: Այդ զուգարանը դեռևս կանգնած է մարդկանց ոսկորների վրա»:

Հիշեցնենք, որ Արտամետի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հանրային լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ էին կառուցվել:

Խնդրի շուրջ բարձրացած աղմուկի ֆոնին 2017-ի նոյեմբերին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Վանում հայկական գերեզմանոցի վրա կառուցված այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն:

Սակայն քաղաքապետարանի՝ պետության կողմից նշանակված պետական կառավարիչ Աթըֆ Չիչեքլին հայտարարել է, որ վերոնշյալ շինությունները չեն քանդվելու՝ պնդելով որ այդ վայրում հայկական գերեզմաններ չկան:

Հակառակ վերոնշյալ պնդումներին՝ Փայլանն այցելել էր Արտամետում գտնվող հայկական այն նույն գերեզմանոց, որի տարածքում կառուցվել է զուգարանը: Փայլանը հավաքել և հողին էր հանձնել գերեզմանոցի տարածքում այս ու այն կողմ թափված ոսկորները, որոնք շինարարական աշխատանքների հետևանքով դուրս էին եկել գերեզմաններից:

Նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա հորատել ու ավերել են տեղանքը: