Երևանի քաղաքապետի ընտրությունը և ժողովրդավարությունը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Շատ երկրներում քաղաքապետի պաշտոնը բարձր դասվող պաշտոններից է տեղական կառավարման ոլորտում:

Ամբողջ աշխարհում կան տարբեր տեղական օրենքներ և սովորույթներ` կապված քաղաքապետի իրավասությունների հետ, և դա պայմանավորված է նրանով` քաղաքապետը ընտրվել է ուղի՞ղ ընտրությամբ, թե՞ միջնորդավորված: Կախված ընտրական համակարգից՝ քաղաքապետը կարող է լինել գործադիր իշխանության ղեկավարը`տեղական կառավարման ոլորտում, կարող է ղեկավարել մի քանի անդամից կազմված կառավարող մարմինը`որոշ չափով անկախ կամ ամբողջովին զրկված անկախությունից, և վերջիվերջո, քաղաքապետը կարող է ունենալ զուտ ձևական դեր: Քաղաքապետի ընտրությունը կարող է լինել ուղիղ` հանրության կողմից, կամ ավագանու կողմից` միջնորդավորված:

ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ  «Իրազեկ քազղաքացիների միավորում» ՀԿ-ում փորձեցինք կատարել մի փոքրիկ հետազոտություն`ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը քաղաքապետեր ընտրելու հարցում, որ հասկանանք, թե որ ճանապարհն է ավելի ճիշտ՝  քաղաքապետի անմիջակա՞ն ընտրությունը, միջնորդավորվա՞ծ ընտրությունը, ինչպես արվում է Երևանում, թե՞ նշանակովի ձևը:

Ուսւմնասիրելով 100-ից ավելի մայրաքաղաքների փորձը՝ նկատում ենք, որ այն երկրներում, որտեղ քաղաքապետն ընտրվում է ժողովրդի կողմից`անմիջական ընտրությունների արդյունքում, արձանագրվում են ավելի բարձր ժողովրդավարության ցուցանիշներ:

Այդ ամենի հետ մեկտեղ՝ կան նաև երկրներ, որոնք, պատկանելով միջնորդավորված ձևով ընտրող երկրների շարքին, միևնույն է, ունեն բարձր ժողովրդավարության ցուցանիշ: Այստեղ, սակայն, պետք է նկատել, որ տոկոսային հարաբերակցությամբ, միևնույն է, նրանք զիջում են անմիջականորեն ընտրող երկրներին:

Զգալի տարբերություն է նկատվում այն երկրների դեպքում, որտեղ քաղաքապետը նշանակվում է: Այդ երկրներում ժողովրդավարությունը բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում:

Հետազոտության մյուս առարկան հանդիսանում էին 750.000-1.500000 բնակչություն ունեցող քաղաքները: Պատկերը գրեթե չէր տարբերվում:

Որպես ժողովրդավարության ցուցանիշ՝ վերցրել ենք FH և EIU տվյալները: Ներկայացված գրաֆիկները պատկերը կդարձնեն ավելի ամբողջական:

Ժենյա Բարսեղյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։