Իրանը սպառնում է, Հորմուզի նեղուցից բացի, ականապատել Պարսից ծոցն ու ափամերձ տարածքները՝ մինչ լրանում է Թրամփի սահմանած վերջնաժամկետը

Լուրեր

01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի բարձր մակարդակի անվտանգության մարմինը՝ Պաշտպանության խորհուրդը, հայտարարել է, որ «ոչ թշնամական երկրների համար» Հորմուզի նեղուցով անցնելու «միակ ճանապարհն» «Իրանի հետ համակարգումն է», գրում է BBC-ն։

Խորհուրդն իրանական լրատվամիջոցների կողմից հրապարակված հայտարարության մեջ նաև նշել է, որ «թշնամու կողմից իրանական ափերի կամ կղզիների վրա հարձակվելու ցանկացած փորձ» կհանգեցնի նրան, որ Պարսից ծոցի և ափամերձ տարածքների «մուտքի բոլոր ուղիները» կականապատվեն տարբեր ծովային ականներով, այդ թվում՝ ափից տեղակայվող լողացող ականներով»։ Նման հարձակման դեպքում, «բացի Հորմուզի նեղուցից, գործնականում կփակվի ամբողջ (Պարսից) ծոցը, որի «պատասխանատվությունը կընկնի ագրեսորի վրա», ասվում է հայտարարության մեջ։

BBC-ն նաև նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետը լրանալու է բրիտանական ժամանակով կեսգիշերից կարճ ժամանակ առաջ։

Շաբաթ երեկոյան ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե նեղուցը «առանց սպառնալիքի» չբացվի 48 ժամվա ընթացքում, ապա ԱՄՆ-ը «կոչնչացնի» Իրանի էլեկտրակայանները։

«Եթե Իրանը լիովին չբացի Հորմուզի նեղուցը առանց սպառնալիքի՝ այս ճշգրիտ պահից 48 ժամվա ընթացքում, Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսելով ամենամեծից»,- շաբաթ ժամը 23:44-ին (19:44 ET) տարածված գրառման մեջ նշել էր Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի