Ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման նպատակը. «Ժողովուրդ»

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀ վճռաբեկ դատարանը երեկ մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:

Վճռաբեկ դատարանի որոշումից հետո նախկին նախագահը, սակայն, ոչ թե կալանավորվելու է անմիջապես, այլ նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանում հենց այս տարբերակն են քննարկում, որ Քոչարյանի խափանման միջոցի խնդիրը կրկին հասցեագրեն վերաքննիչ քրեական դատարանին: Բանն այն է, որ օգոստոսի 13-ի որոշման մեջ վերաքննիչը հիմք էր ընդունել Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության իրավունքը: Մինչդեռ, նրան կալանքի տակ պահելու համար նախաքննական մարմինն այլ հիմքեր էլ է բերել, որ նախկին նախագահը կխոչընդոտի նախաքննությանը, կթաքնվի քննությունից: ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, թերեւս, պատահական չէ, եւ քաղաքական ենթատեքստեր ունի: Իշխանություններն այսպես ժամանակ են ձգում մի կողմից ներքաղաքական իրավիճակը շատ չլարելու առումով, բայց եւ մարտի 1-ի պահանջատերերին ցույց են տալիս, որ այս ուղղությամբ քայլեր են անում: Միաժամանակ, այսպես հնարավորություն է տրվում նախաքննական մարմնին անառարկելի հիմքեր դնել նրան կալանավորելու որոշման հիմքում: Մանավանդ, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն վերջերս լրացրել էր Քոչարյանին առաջադրված մեղադրանքը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: