Ոչ մի երկիր իրավունք չունի իր տարածքը տրամադրել այլ երկրների կողմից ագրեսիվ գործողությունների համար. Արաղչին՝ Բայրամովին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ hեռախոսազրույցում տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ հարաբերություններն է քննարկել։ Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ բացատրելով Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական ագրեսիայի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը՝ Արաղչին ընդգծել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ ոչ մի երկիր իրավունք չունի իր տարածքն ու կառույցները տրամադրել այլ երկրների կողմից ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար։

Զգուշացնելով «սիոնիստական ​​ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի այլ երկրների հետ հարաբերությունները խաթարելու նպատակով իրականացվող գործողությունների մասինվ՝ Աբբաս Արաղչին հայտարարել է. «Իրանի պաշտպանական միջոցառումներն ուղղված են միայն ագրեսորների, ինչպես նաև այն բազաների և օբյեկտների դեմ, որոնք օգտագործվում են Իրան ներխուժելու համար»։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև մի շարք երկկողմ հարցեր, ընդգծվել է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունների շարունակման կարևորությունը՝ ստեղծված իրավիճակում առկա ցանկացած թյուրըմբռնում լուծելու համար։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Իրանի կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքին անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո հետաքննությունն ավարտելու կարևորությունը։

Ընդհանուր առմամբ, նշվել է ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական թիրախների վրա հարձակումներից խուսափելու, տարածաշրջանում ռազմական էսկալացիան հնարավորինս արագ դադարեցնելու և առկա դժվարությունները դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի