ՀՀ-ին միայնակ չենք թողնի արտաքին միջամտության դեմ. Կալլասը հայտնել է ԵՄ արագ արձագանքման խումբ ուղարկելու մասին

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հայաստանի խնդրանքով՝ ԵՄ-ն Հիբրիդային արագ արձագանքման խումբ կտեղակայի երկրում՝ խորհրդարանական ընտրություններից առաջ արտաքին սպառնալիքներին հակազդելու համար։ Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը:

«Մեր հարևանությունում ժողովրդավարական դիմակայունությանն աջակցությունը մնում է էական։ Մենք չենք թողնի  Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- ասել է Կալլասը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հակազդել Ռուսաստանի միջամտությանը հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին՝ նախ տեղակայելով «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարելու համար, ապա, հնարավոր է, մշտական ​​քաղաքացիական առաքելություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի