Հնդկական երկու գազատար լցանավ է անցել Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությամբ
Քաղաքականություն
14.03.2026 | 17:44
Իրանը թույլատրել է հեղուկացված գազ տեղափոխող երկու հնդկական լցանավի անցնել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարությունը։
«Նավերը վաղ առավոտյան անվտանգ հատել են Հորմուզի նեղուցը և այժմ ուղևորվում են դեպի Հնդկաստան»,- նախարարության ներկայացուցչի խոսքը փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ Իրանը գրեթե ամբողջությամբ փակել էր այս կարևոր ծովային երթուղին, որով սովորաբար անցնում է աշխարհում մատակարարվող նավթի մոտ մեկ հինգերորդը։ Այդ քայլը Թեհրանը ձեռնարկել էր ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների։
Հնդկական լցանավին Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվության վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Նյու Դելիի և Թեհրանի միջև բարձր մակարդակով անցկացված ինտենսիվ բանակցությունների արդյունքում։