ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի Խարգ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները․ Թրամփ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը իրականացրել է «Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը» և «լիովին ոչնչացրել է բոլոր ռազմական թիրախները» Իրանի Խարգ կղզում, որտեղ գտնվում է երկրի ամենամեծ նավթային տերմինալը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է իր Truth Social էջում արված գրառմամբ։

«Իմ հրահանգով, Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը իրականացրեց Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը և ամբողջությամբ ոչնչացրեց Իրանի «թագի զարդը»՝ Խարգ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները: Մեր զենքերը ամենահզորն ու բարդն են, որ աշխարհը երբևէ տեսել է, բայց, պարկեշտության նկատառումներից ելնելով, ես որոշել եմ չոչնչացնել կղզու նավթային ենթակառուցվածքները: Այնուամենայնիվ, եթե Իրանը կամ որևէ մեկը ինչ որ բան անի՝ խանգարելու նավերի ազատ և անվտանգ անցմանը Հորմուզի նեղուցով, ես անմիջապես կվերանայեմ այս որոշումը:

․․․Իմ առաջին ժամկետի ընթացքում և ներկայումս ես մեր բանակը վերակառուցեցի՝ դարձնելով այն ամենամահացու, հզոր և արդյունավետ ուժ, անկասկած, աշխարհի ցանկացած վայրում: Իրանը ՈՉ ՄԻ կարողություն չունի պաշտպանելու այն ամենը, ինչի վրա մենք ցանկանում ենք հարձակվել. նրանք ոչինչ չեն կարող անել դրա դեմ: Իրանը ԵՐԲԵՔ չի ունենա միջուկային զենք, ոչ էլ կունենա սպառնալու կարողություն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Մերձավոր Արևելքին կամ, առհասարակ, աշխարհին»,- գրել է Թրամփը ու քիչ անց նաև տեսանյութ հրապարակել։

Պարսից ծոցում գտնվող Խարգ փոքրիկ կղզին, որի երկարությունը մոտավորապես 8 կմ է, իսկ լայնությունը՝ 4-5 կմ, կարևոր նշանակություն ունի Իրանի նավթի արտահանման 90%-ի փոխադրման համար։ Այնտեղ տարեկան մշակվում է մոտ 950 միլիոն բարել նավթ։ Կղզու բնակչությունը մոտավորապես 10,000 է։

Մարտ ամսին բրիտանական The Telegraph թերթը գրել էր, որ Խարգ կղզու գրավումը թույլ կտա ԱՄՆ-ին վերահսկել Իրանի ղեկավարությունը՝ առանց զորքեր տեղակայելու մայրցամաք։

Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, որ Իրանի կղզիներ ցանկացած ներխուժման դեպքում «Պարսից ծոցը կողողվի զավթիչների արյունով»։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի