Մեկնարկում է «Կին» միջազգային XV կինոփառատոնը

Լուրեր

09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. նոյեմբերի 15-ին կմեկնարկի «Կին» միջազգային XV կինոփառատոնը: Այն կանցկացվի մինչև ս. թ. նոյեմբերի 19-ը՝ Երևանում:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, ՀԲԸՄ​​ Հայաստանի ​​դահլիճում ​​​(հասցե՝ Մելիք​​ Ադամյան,​​ 2/2)։

Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որոնցից 52 ֆիլմ՝ 20 երկրից ընդգրկվել են փառատոնի մրցութային ծրագրում: Արդյունքում կազմվել է փոքրաթիվ, բայց բազմազան և հետաքրքիր ծրագիր, որտեղ յուրաքանչյուր հանդիսատես կկարողանա դիտել որակյալ ֆիլմեր և դրանց մեջ առանձնացնել իր նախընտրածը:

Փառատոնի​​ ծրագրերն ​​են՝ Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիրը, Հյուրերի ծրագիրը, «Չայխանա» միջազգային մուլտիմեդիա հարթակի ծրագիրը, Ամերիկահայ դերասանուհի Ֆլորա Զաբելին նվիրված ռետրոսպեկտիվ և բջջային հավելվածը (նախատեսված անդրոիդ համակարգով բջջային հեռախոսների համար), որն առաջինն է Հայաստանի փառատոնային ոլորտում:

Նոյեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կկայանա Քոննի Բեյսլերի (օպերատոր, Գերմանիա) «Տեսողական լեզուն կինոյում» թեմայով դասախոսությունը:

Նոյեմբերի 17-ին` ժամը 11:00-ին, Թուֆենկյան Հյուրանոցում, Եվրոպական կինոփառատոնի և «Կին» միջազգային կինոփառատոնի շրջանակում Գյոթեի կենտրոնի և Գերմանիայի դեսպանատան հետ համագործակցությամբ կկայանա կլոր սեղան քննարկում «Կանայք ժամանակակից ֆիլմարտադրությունում» թեմայով (մուտքը մասնակիցների և լրագրողների համար):
Նոյեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կկայանա Հասմիկ Գասպարյանի (կինոռեժիսոր, Յորքի համալսարանի դոկտորանտ, Միացյալ Թագավորություններ) «Սինեմատիկ լռության ստեղծումը» թեմայով դասախոսությունը:

Փառատոնի​​ ժյուրիի​​ անդամներն ​​են` Լորի Գորդոն (Մոնրեալի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն և Musi Vision Films-ի հիմնադիր, Կանադա), Նվարդ Հովհաննիսյան («Չայխանա» միջազգային մուլտիմեդիա հարթակի մեդիա մենեջեր,Հայաստան), Քոննի Բեյսլեր (օպերատոր, Գերմանիա), Սիրանույշ Գալստյան (կինոգետ, արվեստագիտության թեկնածու, արձակագիր, Հայաստան), Անուշ Բաբայան («Կինովերսուս» օնլայն ամսագրի համահիմնադիր և գլխավոր խմբագիր, Հայաստան)։

Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, ՀԲԸՄ​​ Հայաստանի ​​դահլիճում ​​​(հասցե՝ Մելիք​​ Ադամյան,​​ 2/2)։
Կինոփառատոնի ​ցուցադրությունների ​​մուտքն ​​ազատ ​​է։