Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ գումար» է վաստակում, երբ նավթի գները բարձրանում են

Լուրեր

27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
Բոլորը

Մոտավորապես նույն ժամանակ, երբ Իրանի կողմից հեռարձակվել է նոր գերագույն առաջնորդ  Մոջթաբա Խամենեիիի հայտարարությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրել է, որ Վաշինգտոնը կարող է շահույթ ստանալ համաշխարհային էներգակիրների գների աճից, գրում է BBC-ն։

«Միացյալ Նահանգները, անկասկած, աշխարհի ամենամեծ նավթ արտադրողն է, ուստի երբ նավթի գները բարձրանում են, մենք շատ գումար ենք վաստակում։ Սակայն ինձ համար՝ որպես նախագահի, շատ ավելի մեծ հետաքրքրություն և կարևորություն ունի չար կայսրության՝ Իրանի միջուկային զենք ունենալը դադարեցնելը և Մերձավոր Արևելքն ու ամբողջ աշխարհը ոչնչացնելը։ Ես երբեք թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա»,- գրել է նա իր Truth Social հարթակում։

Այս մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ Թրամփը փորձում է նվազեցնել նավթի գները և շուկայի անկայունությունը, որը պայմանավորված է Իրանի հետ հակամարտությամբ։

Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) նախազգուշացնում է, որ աշխարհը կարող է բախվել «գլոբալ նավթային շուկայի պատմության մեջ մատակարարման ամենամեծ խափանմանը»՝ նավագնացության ուղիների վրա Իրանի կողմից հարձակումների ակտիվացման ֆոնին։

Չորեքշաբթի Միջազգային էներգետիկ գործակալության անդամ երկրները համաձայնել են իրենց պաշարներից 400 միլիոն բարել նավթ բաց թողնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի