Իսրայելը հայտարարել է Իրանի միջուկային զենքի մշակման օբյեկտին հարվածելու մասին

Լուրեր

27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
Բոլորը

Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերջերս հարվածել է իրանական միջուկային օբյեկտի, որտեղ իրանական կողմն աշխատել է «միջուկային զենքի մշակման կարևորագույն հնարավորությունների» վրա։ Թեհրանի մոտակայքում գտնվող օբյեկտը, որը իսրայելցի զինվորականների կողմից նույնականացվել է որպես Թալեղանի համալիր, հարված է ստացել վերջին մի քանի օրերի ընթացքում ռազմաօդային ուժերի կողմից տարածքում իրականացված մի շարք հարվածների ժամանակ։

Իսրայելական կողմի պնդմամբ՝ վերջին տարիներին Իրանն այդ վայրն օգտագործել է «առաջադեմ պայթուցիկ նյութերի մշակման և զգայուն փորձարկումներ անցկացնելու համար՝ որպես AMAD նախագծի մաս», որն Իրանի ենթադրյալ գաղտնի միջուկային զենքի մշակման ծրագիր է։

Թալեղանի համալիրին Իսրայելը հարվածել էր 2024 թվականի հոկտեմբերին՝ նույն ամսվա սկզբին Իսրայելի վրա Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակմանը պատասխան գործողությունների ժամանակ։

Զինվորականները հայտնում են, որ վերջերս հայտնաբերել են, որ Իրանը «քայլեր է ձեռնարկել՝ այդ հարվածներից հետո համալիրը վերականգնելու համար»։

«Իրանական ռեժիմը շարունակել է ջանքերը՝ միջուկային զենքի մշակման համար անհրաժեշտ կարողությունները զարգացնելու ուղղությամբ»,- հայտարարել է Իսրայելի բանակը՝ հավելելով, որ վերջին հարվածը «գործողությունների շարքի» մի մասն է, որոնք ուղղված են «իրանական ահաբեկչական ռեժիմի միջուկային ձգտումներին հետագա վնաս հասցնելուն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի