Լիբանանը հայտնել է Բեյրութին Իսրայելի հարվածի հետևանքով 7 զոհի մասին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Իսրայելական բանակը գիշերը ծանր ավիահարվածներ է հասցրել Լիբանանին, գրում է DW-ն։ Հարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաք Բեյրութի արևելյան հատվածում գտնվող Ռամլետ ալ-Բայդա ծովափնյա շրջանում, որի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, 21 վիրավոր կա, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի հարվածների հետևանքով տեղահանված բազմաթիվ մարդիկ վրաններով ապաստան են գտել Ռամլետ ալ-Բայդայում։

Հինգշաբթի վաղ առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել Բեյրութի կենտրոնական մասում։ Իսրայելական ուժերը հայտնել են, որ հարվածել են Բեյրութի հարավային Դահիյե շրջանում գտնվող 10 կառույցի, որը լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման ավանդական հենակետն է։

Իսրայելական հարվածները հաջորդել են «Հըզբոլլահ»-ի կողմից Իսրայելի հյուսիսային մասի վրա հրթիռային հարձակումներին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև 10-օրյա մարտերի ընթացքում զոհերի թիվը հասել է ավելի քան 630-ի։ Հստակ չէ՝ արդյո՞ք այս թիվը ներառում է վերջին մահերը։ Ավելի քան 800,000 մարդ գրանցվել է որպես տեղահանված, ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից երկուշաբթի հրապարակված տվյալների համաձայն՝ Իսրայելում 12 քաղաքացիական անձ և երկու զինվոր է զոհվել փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի