Թրամփը հայտարարել է, որ Իրանում «գործնականում ոչինչ չի մնացել» թիրախավորելու համար

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Իրանի հետ պատերազմը «շուտով» կավարտվի, քանի որ «գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու»։ Այս մասին Axios-ին տված կարճ հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Երբ ես ուզենամ, որ այն ավարտվի, կավարտվի»,- ասել է Թրամփը հինգ րոպեանոց հեռախոսազրույցում։

Ըստ հրապարակման՝ նույնիսկ այն դեպքում, երբ Թրամփը հրապարակավ ազդարարում է, որ իր գործողությունը մեծ մասամբ հասել է իր նպատակներին, ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները նշում են, որ ներքին հրահանգ չի եղել այն մասին, թե երբ կարող են դադարեցվել ռազմական գործողությունները։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը չորեքշաբթի հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի «առանց որևէ ժամանակային սահմանափակման, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, մինչև մենք հասնենք բոլոր նպատակներին և վճռականորեն հաղթենք արշավում»։

Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարում են, որ պատրաստվում են Իրանի դեմ առնվազն ևս երկու շաբաթվա հարվածների։

Երեքշաբթի ԱՄՆ-ը հետախուզական տեղեկատվություն է ստացել, որը ենթադրում էր, որ Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը։ Պաշտոնյաները նշում են, որ պարզ չէ, թե քանի ական է տեղադրել Իրանը, սակայն գնահատականն այն է, որ դրանց թիվը շատ փոքր է։

Թրամփը Axios-ին հաստատել է, որ երեքշաբթի ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են 16 ականապատման նավակ և խափանել իրանական ծրագրերը։

Կենտրոնական հրամանատարության հրամանատար, ադմիրալ Բրեդ Քուփերն էլ հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերի առաքելությունն է վերացնել Իրանի՝ նեղուցում ուժ ցուցադրելու և նավագնացությանը խոչընդոտելու կարողությունը։

«Ամերիկյան ուժերը շարունակում են ջախջախիչ հարվածներ հասցնել իրանական ռեժիմին։ Ամերիկյան մարտական ​​հզորությունն աճում է, մինչդեռ Իրանի մարտական ​​հզորությունը՝ նվազում»,- ասել է նա։

Ըստ Քուփերի՝ իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիվը կտրուկ նվազել է։

«Պատերազմը հիանալի է ընթանում։ Մենք ժամանակացույցից շատ առաջ ենք։ Մենք ավելի շատ վնաս ենք հասցրել, քան, հնարավոր է, կարծում էինք, նույնիսկ սկզբնական վեցշաբաթյա ժամանակահատվածում»,- Axios-ին ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ «Իրանի թշնամանքը տարածվում է Իսրայելից և ԱՄՆ-ից այն կողմ»՝ Պարսից ծոցի երկրների վրա։

«Նրանք ընկել են Մերձավոր Արևելքի մնացած մասի հետևից։ Նրանք վճարում են իրենց պատճառած 47 տարվա մահվան և ավերածությունների համար։ Սա վրեժխնդրություն է։ Նրանք այդքան հեշտությամբ չեն խուսափի դրանից»,- ասել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի