Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը

Լուրեր

27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Բոլորը

Մահացել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում Վահան Բայբուրդյանն իր ուրույն ներդրումն է ունեցել ինչպես Հայաստանի Հանրապետության դիվանագիտության, այնպես էլ գիտության և կրթության ոլորտներում՝ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղնեցնելով պատասխանատու պաշտոններ և զբաղվելով ակտիվ գիտական և մանկավարժական-դասախոսական գործունեությամբ: Եղել է ՀՀ տարբեր գիտական կենտրոնների և ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների անդամ։

1992թ. Վահան Բայբուրդյանը նշանակվել է ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իր անգնահատելի ավանդը բերելով նորանկախ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման և երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում։ Իրանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո՝ Վահան Բայբուրդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, շարունակել է զբաղվել գիտական և մանկավարժական գործունեությամբ:

Դիվանագիտության, գիտության և կրթության ոլորտներում ունեցած մեծ ավանդի համար Վահան Բայբուրդյանը պարգևատրվել է մի շարք դիպլոմներով, հուշամեդալներով և մեդալներով: Մասնավորապես՝ պարգևատրվել է «Մանկավարժական համալսարան» մեդալով, ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ «ՀՀ դիվանագիտության ասպարեզում ունեցած ակնառու ձեռքբերումների համար» հուշամեդալով, Իրանի Իսլամական Հանրապետության «Հեղափոխության արշալույսը» ոսկե մեդալով, ՀՀ ԳԱԱ հատուկ դիպլոմով, ՀՀ Սփյուռքի նախարարության հատուկ դիպլոմով, ԵՊՀ ոսկե մեդալով և պատվոգրով, Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով և Մովսես Խորենացու մեդալով:

Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է: