Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հանդես է եկել  Մերձավոր Արևելքում իրավիճակի արագ ապաէսկալացիայի և այն քաղաքական-դիվանագիտական ​​հուն վերադարձնելու օգտին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, գրում է Ինտերֆաքսը։

«Շարունակվել է Մերձավոր Արևելքում զարգացող իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակումը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված ագրեսիայի հետևանքով»,- ասվում է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Լավրովը «մեկ անգամ ևս արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ արագ ապաէսկալացիայի և քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորմանը վերադառնալու, որին ռուսական կողմը միշտ պատրաստ է նպաստել՝ հաշվի առնելով Իրանի և նրա տարածաշրջանային հարևանների անվտանգության շահերը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի