ԱԱԾ-ի շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած անձը կալանավորվեց
Քաղաքականություն
09.03.2026 | 19:49
Ազգային անվտանգության ծառայության շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացին կալանավորվել է։
Տեղեկությունը FactorTV-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ մարտի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մի քաղաքացի այրվող առարկա նետում ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ, ինչից հետո դարպասի մոտ կրակ է բռնկվում։ ՆԳՆ-ից նույն օրը հայտնել էին, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Այսօր հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ ահաբեկչության հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Ռոզա Վարդանյան