The Jerusalem Post․ ԱՄԷ-ն հերքում է Իրանին հարվածելու մասին տեղեկությունը

Լուրեր

09.03.2026 | 12:30
ԱԱԾ շենքի մոտ այրվող առարկա նետած անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
09.03.2026 | 12:22
Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները
09.03.2026 | 12:10
Ալի Խամենիի որդին Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել // Նավթի գինը 26%-ով աճել է․ ԼՈՒՐԵՐ
09.03.2026 | 12:01
Տուժողի մտերիմն է հայտնել բնակարանում առկա գումարի ու թանկարժեք զարդերի մասին․ 7 անձ կալանավորվել է 
09.03.2026 | 11:55
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Ինդիան Ուելսի մրցաշարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 11:50
ԱՄՆ-ը հայտնել է Իրանի դեմ պատերազմում 8-րդ ամերիկացի զինվորի զոհվելու մասին
09.03.2026 | 11:39
ԱԺ կին պատգամավորները և կին աշխատակիցները Մարտի 8-ի կապակցությամբ պարգևատրվել են
09.03.2026 | 11:27
ԻՀՊԿ-ն հավատարմության երդում է տվել Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդին
09.03.2026 | 11:17
Նավթի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
09.03.2026 | 11:11
30 մլրդ 341 մլն դրամ վնասի վերականգնում՝ Դատախազության հսկողությամբ քննվող քրվարույթներով
09.03.2026 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 9-ի դրությամբ
09.03.2026 | 10:38
Փեզեշքիանն Ալիևին վստահեցրել է, որ Իրանը կապ չունի Նախիջևանին հարվածի հետ
09.03.2026 | 10:30
Ռուսաստանից հացահատիկ տեղափոխող ևս մեկ գնացք այսօր Ադրբեջանի տարածքով կմեկնի Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 10:17
Դիլիջան-Իջևան ճանապարհի բախվել են «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաներ․ կա տուժած
09.03.2026 | 10:01
Տաշիր քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի
Բոլորը

Արաբական Միացյալ Էմիրությունները հերքում են, որ առաջին անգամ հարված են հասցրել Իրանի տարածքին, կիրակի՝ մարտի 8-ին հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյային։

Ավելի վաղ իսրայելական առցանց Ynet պարբերականը հայտնել էր, որ հարվածը հասցվել է ջրի աղազերծման կայաններին։

«Իսրայելում կարծում են, որ այս հարվածը պարզապես ազդանշան էր (իրանական – խմբ.) ռեժիմին, և եթե Իրանի հարձակումները ուժեղանան, կա իրական հավանականություն, որ ԱՄԷ-ն կմիանա (Իսրայելի և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ռազմական գործողությանը-խմբ.), թեկուզ սահմանափակ մասշտաբներով»,- նշվում էր Ynet-ի հրապարակման մեջ։

Իր հերթին The Jerusalem Post-ը գրում էր, որ ԱՄԷ-ի հնարավոր հարձակումը կարող էր լինել Իրանի կողմից արձակված հրթիռների և անօդաչուների արձակման պատասխան։ Ինչպես փոխանցում է AP գործակալությունը՝ հղում անելով ԱՄԷ պաշտպանության նախարարությանը, մարտի 8-ին երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը Իրանի տարածքից արձակված 17 հրթիռներից 16-ը որսացել են։ Վերջին հրթիռը, ըստ այդ տվյալների, ընկել է ծովը։ Բացի այդ, որսացվել են Իրանից արձակված գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերը։ Սակայն չորս ԱԹՍ ընկել են ԱՄԷ տարածքում։ Իրավիճակին արձագանքելով՝ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «պատրաստ է կոշտ պատասխան տալ» սպառնալիքներին։

Նույն օրը՝ մարտի 8-ին ավելի ուշ հրապարակման մեջ The Jerusalem Post-ը ներկայացրել է ԱՄԷ անանուն բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, ով հերքել է իր երկրի մասնակցությունը Իրանում գտնվող աղազերծման կայանի վրա հարձակմանը։ Նրա խոսքով՝ եթե ԱՄԷ-ն ցանկանար մտնել պատերազմի մեջ, ապա կհարվածեր ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական օբյեկտի Իրանում․ այսպես են լրագրողները մեկնաբանել իրենց զրուցակցի խոսքը։

Միևնույն ժամանակ Reuters գործակալությունը մեջբերում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) խոսնակի հայտարարությունը, ըստ որի Իսրայելը նույնպես հարվածներ չի հասցրել Իրանում գտնվող աղազերծման կայաններին և չի թիրախավորել դրանք։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մարտի 8-ին հայտարարել է, որ Իրանի Քեշմ կղզում գտնվող աղազերծման գործարանի վրա ավիահարվածը հասցրել է ԱՄՆ-ը։ Դիվանագետը զգուշացրել է, որ այդ կերպ «նախադեպը ստեղծել է ԱՄՆ-ը, ոչ թե Իրանը» տարածաշրջանում, որտեղ խմելու ջրի պաշարները սահմանափակ են։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Իսլամական Հանրապետությունը պատասխանեց Իսրայելի և Մերձավոր Արևելքի այն երկրների դեմ հրթիռների ու անօդաչուների հարձակումներով, որոնք տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցներն են։ Մասնավորապես հարձակումները ազդել են Պարսից ծոցի մի շարք երկրների վրա՝ ԱՄԷ, Օման, Քաթար, Բահրեյն և Քուվեյթ։ Թեհրանը հայտարարում է, որ իր հարվածների թիրախը այդ երկրներում գտնվող ամերիկյան ռազմական բազաներն են։

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության արդյունքում սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իսլամական Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 7-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, ներողություն է խնդրել հարևան երկրներից, որոնք տուժել են Իրանի հարձակումներից։ Սակայն մարտի 8-ին նա հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը «ստիպված կլինի պատասխանել» հարևան երկրների տարածքից իրականացվող ցանկացած հարձակման։