«Կնոջ ներկայությունը յուրաքանչյուր ոլորտում ստեղծում է կայունություն, արդարություն, մարդասիրություն»․ Ծովինար Թադևոսյան

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է` արժևորելու կնոջ դերը հասարակության և պետության կայացման մեջ։ Կինը հոգատարության, նվիրվածության, իմաստության և ուժի խորհրդանիշ է։ Կնոջ ներկայությունը յուրաքանչյուր ոլորտում ստեղծում է կայունություն, արդարություն, մարդասիրություն և զարգացում։

Հատուկ շնորհավորանք և ջերմ խոսքեր եմ հղում Քրեակատարողական ծառայության կին աշխատակիցներին։ Ձեր պատասխանատու, երբեմն բարդ ու պահանջկոտ ծառայությունը մեծ նվիրում և ամուր կամք է պահանջում։ Դուք ամեն օր ձեր մասնագիտական հմտությամբ ու մարդկային վերաբերմունքով նպաստում եք համակարգի կայացմանն ու զարգացմանը։

Գարնան այս գեղեցիկ տոնի առթիվ ցանկանում եմ շնորհավորել նաև ազատազրկված կանանց։ Թող այս գարնանային օրը յուրաքանչյուրիդ կյանքում լինի նոր հույսի, հավատի և դրական փոփոխությունների մեկնակետ։

Սիրելի՛ կանայք, թող ձեր կյանքը լցված լինի սիրով, առողջությամբ, հաջողություններով և ներքին խաղաղությամբ։ Թող գարունը նոր ուժ ու նոր սկիզբ բերի ձեր կյանք»,-նշվում է ուղերձում։