Իրանն այսօր շատ ծանր հարված կստանա․ Թրամփ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը truthsocial-ում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Իրանն այսօր  շատ ծանր հարված կստանա՝ նշելով, որ «լրջորեն քննարկվում են լիակատար ոչնչացման և անխուսափելի մահվան դեպքեր, որոնք մինչ այս պահը չէին դիտարկվում որպես թիրախ»։

«Իրանը, որը հիմա ուժեղ հարվածների է ենթարկվում, ներողություն է խնդրել  Մերձավոր Արևելքի իր հարևաններից և խոստացել է, որ այլևս նրանց վրա չի կրակի։ Այդ խոստումը տրվել է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի անընդհատ հարձակումների պատճառով։ Նրանք փորձում էին գրավել և ղեկավարել Մերձավոր Արևելքը։

Սա առաջին անգամն է, հազարավոր տարիների ընթացքում, երբ Իրանը պարտվել է իրեն շրջապատող Մերձավոր Արևելքի երկրներին։ Նրանք ասել են․ «Շնորհակալություն, նախագահ Թրամփ»։ Ես պատասխանել եմ․ «Խնդրեմ»։

Իրանն այլևս Մերձավոր Արևելքի «կռվարարը» չէ, այլ դարձել է «ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՊԱՐՏՎԱԾԸ» և այդպիսին կմնա շատ տասնամյակներ, մինչև որ հանձնվի կամ, ավելի հավանական է, ամբողջովին փլուզվի։

Այսօր Իրանը կստանա շատ ծանր հարված։ Իրանի վատ վարքագծի պատճառով լրջորեն քննարկվում են լիակատար ոչնչացման և անխուսափելի մահվան դեպքեր, որոնք մինչ այս պահը չէին դիտարկվում որպես թիրախ։

Շնորհակալություն ձեր ուշադրության համար։

Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ 2026 թ. փետրվարի 28-ին  լայնածավալ ռազմական գործողություն սկսվեց, երբ Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ հասցրին Իրանի ռազմական և հրթիռային ենթակառուցվածքներին։ Հասցված հարվածներից սպանվեց Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Ըստ Իսրայելի հայտարարությունների, հարվածների նպատակն է՝ թիրախավորել Իրանի
բալիստիկ հրթիռների պահեստները, հրթիռների արտադրության օբյեկտները, հրամանատարական ստորգետնյա կենտրոնները և ԻՀՊԿ-ի ռազմական կառույցները։

Իրանն իր հերթին հրթիռներ և դրոններ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի