Իսրայելը Իրանի ստորգետնյա բալիստիկ հրթիռների գործարանի ու ռազմական ակադեմիայի վրա շուրջ 230 ռումբ է նետել․ TheTtimes of Israel

Լուրեր

18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնում է, որ գիշերը Թեհրանում և Իրանի կենտրոնում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների ալիքը թիրախավորել է Իրանի մի քանի կարևոր ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ ստորգետնյա բալիստիկ հրթիռների գործարանը և ռազմական ակադեմիան․ գրում է TheTtimes of Israel-ը։

Ռազմական կառույցի տվյալներով՝ հարվածների ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 80 կործանիչ ինքնաթիռներ թիրախների վրա նետել են շուրջ 230 ռումբ։

Թիրախների թվում եղել է ստորգետնյա օբյեկտ, որը նախատեսված էր բալիստիկ հրթիռների պահեստավորման և արտադրության համար, որտեղ, ըստ IDF-ի, գործել են «իրանական ահաբեկչական ռեժիմի զինված ուժերի հարյուրավոր զինծառայողներ»։

Ռազմական կառույցը նշում է, որ այդ օբյեկտում եղել են նաև «բունկերներ և ռեժիմի ներկայացուցիչների ռազմական շտաբներ»։

Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ հարվածել է հրթիռների պահեստավորման մեկ այլ վայրի, որը ներառում էր բունկերներ և արձակման ենթակառուցվածքներ, ինչպես նաև Իմամ Հոսեյնի համալսարանը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական ակադեմիան, որը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, «ծառայել է որպես արտակարգ իրավիճակների կենտրոն և հավաքման համալիր ԻՀՊԿ-ի համար», այդ թվում՝ պատերազմի ընթացքում։

Քանի որ պատերազմը մտնում է նոր փուլ, ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ մեծացնում է հարվածները Իրանի ամբողջ տարածքում գտնվող զենքի արտադրության օբյեկտների վրա, այդ թվում՝ հրթիռների և արձակման համակարգերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների դեմ։