Իրանի հետ պատերազմի առաջին հարյուր ժամն ԱՄՆ-ին արժեցել է 3,7 միլիարդ դոլար. CSIS

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS, կենտրոնակայանը՝ Վաշինգտոն) փորձագետները Իրանի դեմ «Էպիկական ցասում» գործողության ընթացքում ԱՄՆ ծախսերը գնահատել են 3,72 միլիարդ դոլար՝ առաջին 100 ժամվա ընթացքում կամ օրական 891,4 միլիոն դոլար, գրում է Meduza-ն։

Որպես հիմնական ծախս՝ գնահատվել է Իրանին հարվածելու համար օգտագործված զինամթերքը։ CSIS-ի փորձագետների տվյալներով՝ պատերազմի առաջին 100 ժամվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերն օգտագործել են, ընդհանուր առմամբ, 3,1 միլիարդ դոլար արժողությամբ ռումբեր և հրթիռներ։

Որոշ ծախսեր, ինչպիսիք են ռազմական տեխնիկայի շահագործման ծախսերը, արդեն ներառված էին պաշտպանության բյուջեում: Այնուամենայնիվ, CSIS-ը նշում է, որ դրանք հիմնականում արտաբյուջետային ծախսեր են, որոնք, հավանաբար, կպահանջեն լրացուցիչ ֆինանսավորում Պաշտպանության նախարարությունից՝ կա՛մ լրացուցիչ հատկացումների, կա՛մ միջոցների վերաբաշխման միջոցով:

Նշենք, որ մարտի 6-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հրամանատարները հայտարարել են Իրանի դեմ պատերազմի «2-րդ փուլի» մեկնարկի մասին, որը, ինչպես սպասվում է, կներառի հարվածներ ստորգետնյա զինամթերքի պահեստներին, գործարաններին և հրթիռային արձակման կայանքներին։ Մարտի լույս 6-ի գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերը B-2 ռմբակոծիչներ են օգտագործել Իրանի դեմ պատերազմում՝ նետելով թափանցող ռումբեր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի