Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանքից ազատ է արձակվել․ փաստաբան

Լուրեր

27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը գրառմամբ տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը կալանքից ազատ է ազատվել։

«Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ»,- գրել է փաստաբանը։ Խաչատրյանի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն։ Վարչական հսկողությունը սահմանվում է Քրեական դատավարության 124-րդ հոդվածով, ըստ որի վարչական հսկողությունը մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում:

Հիշեցնենք՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին դեկտեմբերի 4-ին Քննչական կոմիտե էին հրավիրել՝ նրան վերագրվող տեսանյութի գործով հարցաքննության, սակայն հարցաքննության ավարտից հետո, երբ արդեն փաստաբանի հետ ցանկացել են դուրս գալ շենքից, նրանց դիմավորել են ԱԱԾ աշխատակիցներն ու հայտնել, որ քննիչի որոշում ունեն հոգևորականին ձերբակալելու վերաբերյալ: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են իրացնելու նպատակով թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:

Նշվում է, որ արքեպիսկոպոսին վերագրվող դեպքը տեղի է ունեցել 2018 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Ըստ մեղադրանքի՝ ակցիայի մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Արշակ արքեպիսկոպոսը ինչ-որ մեկին հրահանգել է թմրանյութ գցել նրա ուսապարկը: