Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չուներ մինչև ՀՀ գալը, ինչո՞ւ են ազատության մեջ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Բոլորը

Ազգային ժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Հայաստանում կոռուպցիային՝ այն կապելով նաև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունների հետ։

Քոչարյանը ելույթը սկսեց՝ հիշելով Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, նշելով, որ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի միասնության հիմքում երկրում առկա կոռուպցիոն իրավիճակն էր։

«Մեկ տարի առաջ Վազգեն Սարգսյանը մասնակցել էր Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու գործընթացին, մեկ տարի հետո Կարեն Դեմիրճյանի հետ միավորվեցին՝ երկիրը փրկելու հարցի շուրջ։ Դա ավարտվեց հոկտեմբերի 27-ով։ Հոկտեմբերի 27-ից հետո երկիրը թևակոխեց համակարգված կոռուպցիայի դաշտ»,- ասաց իշխանական պատգամավորը։

Քոչարյանը նաև անդրադարձավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին՝ պնդելով, որ վերջինս մինչև իշխանության գալը զգալի գույք չի ունեցել։

«Ռոբերտ Քոչարյանը մինչև Հայաստան գալը ոչինչ չուներ։ Բոլորը հիշում էին այդ դեղին «Զապորոժեցը»։ Հիմա բանկերից միլիարդներ են հանում, և հարց է առաջանում՝ որտեղի՞ց են գոյացել այդ միջոցները»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։