ՀԱՊԿ-ից հրաժարվեցինք, դարձանք պետություն․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.03.2026 | 18:44ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե ինչու է փոխվել իր դիրքորոշումը միջազգային երաշխավորների անհրաժեշտության վերաբերյալ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թղթի վրա գրված երաշխիքները չեն աշխատել, և Հայաստանը փոխել է իր մոտեցումը։
Վարչապետի խոսքով՝ մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ուներ անվտանգության երաշխավոր՝ գրած թղթի վրա։ Փաշինյանը շեշտեց, որ այդ համակարգից հրաժարվելը Հայաստանին թույլ է տվել դառնալ իրական պետություն. «Մենք հրաժարվեցինք էդ անվտանգության երաշխավորից և դարձանք պետություն։ Որովհետև էդ անվտանգության երաշխավորի երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն։ Մեր վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։