Զախարովան շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին և Ադրբեջանին
Քաղաքականություն
04.03.2026 | 14:46
Մոսկվան շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների դուրսբերման գործում ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքմենստանին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների անխոչընդոտ դուրսբերման ապահովման գործում աջակցության համար»,- ասել է նա։
Նշենք, որ Իրանում ռազմական գործողությունների ֆոնին՝ այդ երկրից ՌԴ քաղաքացիների տարհանում է իրականացվում նաև Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով։