ԱՆ-ից հերքում են պատգամավորին․ «Աշխատավարձի ուշացման խնդիր չունենք»

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Առողջապահության նախարարությունը հերքում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հայտարարությունն այն մասին, որ Գեղարքունիքի դիահերձարաններից մեկի աշխատակիցները դեկտեմբերին աշխատավարձ չեն ստացել։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնում է առողջապահության նախարարի մամուլի նախարար Մարիամ Ծատրյանը։

«Որևէ աշխատավարձի ուշացման խնդիր չունենք։ Ո՛չ դեկտեմբերը, ո՛չ հունվարը։ Հերքում եմ, նման խնդիր չկա»,-նշեց Ծատրյանը։

Ավելի վաղ խորհրդարանում Ղազարյանը հարց էր ուղղել առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վանիկ Օհանյանին։

«Մարդը Ճամբարակից դիակը բերում ա, Սևանում ա հերձում։ Ինչքա՞ն լրացուցիչ ֆինանսական դժվարություններ, ֆիզիկական և ժամանակային դժվարություններ կան։ ․․․Էդ ձևո՞վ եք ծառայեցնում ժողովրդին, դիակը վերցրած, 60 կիլոմետր բերում ա մարդը, Մարտունի հերձելու, վեց ժամ սպասում ա հերթի պատճառով։ Սա մեկ։ Եվ երկրորդը, որ ասում եք աշխատավարձների հետ կապված, նախ ասեմ, որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձ չեն ստացել էդ մարդիկ։ Գնացեք, նայեք։ Ասել եմ, որ ձեր ունեցած խրախուսման միջոցներով փորձեք էդ աշխատավարձները կարգավորել՝ առանց հավելումի, սա մեկ։ Երկրորդը, հաշվարկները դեռ կատարված չի։

  • Հունվար ամսվան ինչ-որ կանխավճարային գումար են ստացել, մնացածը ասել են՝ որոշակի չափորոշիչներ և նախարարի կարգադրություն կամ հրաման կիջացնենք, որպեսզի կարգավորեք ձեր աշխատավարձները լրացուցիչ ծանրաբեռնվածության խնդիրը։ Սա էլ չի լուծվել։ Այսպես օդի մեջ ասելով՝ դա լուծում չէ»,- նշել էր Ղազարյանը։