Անձը ՌԴ-ում պետք է հիմնավորի՝ որտեղից իրեն այդ գումարները,եթե չհիմնավորի՝ կարող է արտաքսվել․ Բեժանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ռուսաստանում մարտի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական նոր փոփոխությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ աշխատանքային միգրանտների վրա։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում հայտարարեց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

Նրա խոսքով՝ փոփոխությունները շարունակությունն են 2025 թվականի փետրվարի 5-ից ներդրված «վերահսկվող անձանց ռեեստրի» համակարգի, որով անձի բանկային հաշիվները կարող են սառեցվել, իսկ պետական մարմինները՝ հրաժարվել ծառայություն մատուցելուց։

Մարտի 1-ից վերահսկվող մարմիններին միացել է նաև հարկային ծառայությունը։ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ հարկային տեղեկանքներն այլևս չեն տրամադրվի թղթային տարբերակով, այլ միայն էլեկտրոնային քաղվածքով, իսկ հարկերի չվճարումը կարող է հիմք հանդիսանալ վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվելու համար։

«Ուզում եմ մեր աշխատանքային միգրանտների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրենց աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձի չափը շատ էական նշանակություն ունի վերահսկվող անձանց ռեեստրում նրանց հայտնվելու հետ։ Երբ մեր քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում կնքում են աշխատանքային պայմանագիր, շատ հաճախ կա այդպիսի պրակտիկա, որ գործատուն, որպեսզի շատ հարկեր չվճարի, կամ այն անձը, որը ֆիզանձի հետ է կնքում ծառայությունների մատուցման պայմանագիր, շատ հարկեր չվճարի և պայմանագրում նշվում է մի աշխատավարձ, իսկ աշխատողը ստանում է մեկ այլ գումար։ Եվ երբ իր աշխատավարձի չափ կամ ավելին փորձում է ուղարկել Հայաստան իր հարազատներին, այստեղ տվյալները միանգամից փոխանցվում են միգրացիոն ծառայություն, այսինքն՝ ոստիկանությունը հասանելիություն ունի դրան, և անձը պետք է հիմնավորի՝ որտեղի՞ց են այդ գումարները, այլապես ինքը կհայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում և կարող է արտաքսվել»,- ներկայացրեց Բեժանյանը։

Մարտի 1-ից ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը կարող է դիմել կապի օպերատորին՝ միգրանտի հեռախոսակապը սահմանափակելու համար, եթե նրա հաղորդագրությունները կամ զանգերը գնահատվեն որպես անվտանգային ռիսկ։ Փորձագետի խոսքով՝ նույնիսկ Ուկրաինայի նկատմամբ համակրանք արտահայտելը կարող է դիտվել որպես խնդիր։

Բեժանյանի խոսքով՝ 2022-ից հետո նկատվում է կայուն նվազում դեպի Ռուսաստան․ եթե նախկինում խոսվում էր տարեկան 95-100 հազար միգրանտի մասին, այժմ այդ թիվը չի հասնում 70 հազարի։

Մանրամասները՝ տեսանյութում։