Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան
Քաղաքականություն
04.03.2026 | 11:36
Իրանցիները չորեքշաբթի ժամը 22:00-ին Թեհրանի Իմամ Խոմեյնիի աղոթքի դամբարանում կանցկացնեն սպանված գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Արարողությունը կտևի երեք օր, հուղարկավորության թափորի կազմը կհայտարարվի վերջնականապես հաստատվելուց հետո, նշվում է հաղորդագրության մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի