Օմանից Երևան է տեղափոխվել 90-ից ավելի ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ
Հասարակություն
04.03.2026 | 10:57
Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը (90-ից ավելի) ՀՀ քաղաքացիներ են, այդ թվում՝ Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,- փոխանցեց Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ Երևանում երեկ վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը, որով ՀՀ 15 քաղաքացի է վերադարձել։ Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատից տեղափոխել է ԱՄԷ-ի տարբեր քաղաքներից Օման տեղափոխված քաղաքացիների։
Անի Թամրազյան