Իրավապաշտպան խումբը հայտնում է Իրանում ավելի քան 1000 քաղաքացիական զոհի մասին
Քաղաքականություն
04.03.2026 | 11:43
ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency-ն (HRANA) հայտնում է, որ փետրվարի 28-ից ի վեր Իրանում զոհվել է 1097 քաղաքացիական անձ, գրում է BBC-ն։
Ըստ աղբյուրի՝ նրանցից 181-ը 10 տարեկանից փոքր երեխաներ են։ HRANA-ն հավելում է, որ քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների թիվը հասել է 5,402-ի, այդ թվում՝ 100 երեխա։
Նշվում է, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել առնվազն 104 հարձակում։ HRANA-ն հայտնում է, որ հարվածել են հասցվել ռազմական բազաների, բժշկական կենտրոնների և բնակելի թաղամասերի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի